Սեպտեմբերի 20-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը          Սեպտեմբերի 20-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Որքան շատ բան կարող է վկայել աչքերի գույնը մարդու բնավորության մասին    

13 հուն 2024 12:52

Այրոցի առաջացման պատճառները .Ինչպես ազատվել այրոցից

Այրոցի առաջացման պատճառները .Ինչպես ազատվել այրոցիցԱյրոցը տհաճ, երբեմն էլ ցավոտ զգացողություն է, որը հուշում է ստամոքսի տարբեր հիվանդությունների, լեղապարկի բորբոքման, մարսողական և այլ խնդիրների մասին։ Այն կարող է ի հայտ գալ նաև ոչ օգտակար սնունդ օգտագործելու կամ կերակուրը չարաշահելու դեպքում։ Այրոցի առաջացման պատճառները տարբեր են, մեխանիզմն՝ այսպիսին․ մեր ստամոքսը կերակրափողից բաժանվում է մկանային օղակով՝ սֆինկտերով։ Օղակը բացվում է՝ թույլ տալով սննդի մուտքը ստամոքս, այնուհետև փակվում է, որպեսզի ստամոքսահյութը չներթափանցի կերակրափողի մեջ։ Մարսողական համակարգի կանոնավոր աշխատանքի դեպքում այդ սեղմանը մշտապես ամուր փակված է, սակայն երբ խանգարվում է մարսողական համակարգի աշխատանքը, սֆինկտերը թուլանում է, ստամոքսահյութը արտահոսում է դեպի կերակրափող՝ ազդելով վերջինիս լորձաթաղանթի վրա։ Այսպես առաջանում է այրոցը։

Այրոցը կարող է առաջանալ տարբեր պատճառներով, ուստի կարևոր է խորհրդակցել բժշկի հետ՝ ճշգրիտ ախտորոշում կատարելու և արդյունավետ թերապիա որոշելու համար՝ սննդային ուղղումից մինչև դեղորայքային թերապիա: Այս մասին Газета.Ru-ին հայտնել է էնդոսկոպիստ, գաստրոէնտերոլոգ, սննդաբան Անաստասիա Չիժիկովան։

«Ախտանիշների ի հայտ գալու ժամանակ կարող են ժամանակավորապես դեղեր ընդունել՝ անհանգստությունը թեթևացնելու համար: Բայց սա պետք է լինի եզակի դեպք, այլ ոչ թե խնդրի մշտական ​​«քողարկում»»,- զգուշացրել է գաստրոէնտերոլոգը։

Խոսելով մթերքների մասին, որոնք կարող են օգնել թեթևացնել այրոցի ախտանիշները, բժիշկը նշել է սովորական ջուրը։

«Ջուրը կարող է օգնել թեթևացնել այրոցը, հատկապես թեթևակի ալկալային ջուրը (սեղանի հանքային ջուր): Օգտագործելուց առաջ անհրաժեշտ է գազը բաց թողնել, որպեսզի ավելի չգրգռվի կերակրափողի լորձաթաղանթը։ Թեթևակի ալկալային ջուրն օգնում է նվազեցնել ստամոքսում թթվի ագրեսիվ ազդեցությունը և վերացնել այրոցը, ինչպես նաև վերականգնել օրգանիզմի ջրային հավասարակշռությունը, որը կարող է խախտվել այրոցից»,- ասել է Չիժիկովան։

Նաև, ըստ նրա, որոշ հացահատիկներ և ժելեն կարող են օգնել թեթևացնել այրոցը, հատկապես վարսակի ալյուրը, կտավատի սերմը և բրնձի շիլան: Սրանք օգնում են նվազեցնել ստամոքսի թթվայնությունը և հանգստացնել կերակրափողի լորձաթաղանթը:

«Անհրաժեշտ է ուտել շիլա և դոնդող, երբ այրոց ունես։ Շիլան պետք է եփել ջրի մեջ՝ առանց կաթ ավելացնելու: Պետք է փոքր չափաբաժիններով օգտագործել շիլա և դոնդող։ Չի կարելի դրանք ուտել քնելուց առաջ կամ սնվելուց անմիջապես հետո»,- հավելել է մասնագետը։

Մեկ այլ մթերք, որը կարող է օգնել թեթևացնել այրոցի ախտանիշները, բանանն է: Ինչպես բժիշկն ասել է, այն ունի հակաթթվային հատկություն, այսինքն՝ օգնում են նվազեցնել աղաթթվի ագրեսիվ ազդեցությունը ստամոքսում։ Իսկ բանանի օսլան ծածկում է կերակրափողի և ստամոքսի լորձաթաղանթները։

«Որոշ ֆերմենտացված կաթնամթերք, ինչպիսիք են ացիդոֆիլուսը, կեֆիրը և բնական մածունը, կարող են օգնել թեթևացնել այրոցը: Դրանք պարունակում են օգտակար բակտերիաներ, որոնք օգնում են պահպանել միկրոֆլորայի առողջ հավասարակշռությունը մարսողական տրակտում»,- ասել է Չիժիկովան։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր