Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի          Շուտով կլսենք և Երասխի և միջանցքի հանձնման մասին.Փաստորեն նրա վրա կարված կոմպրոմատներն ամբողջ երկիրը պատանդ է դարձրել ու սա զիջելու է ամեն ինչ, ինչ պահանջեն       Տեսանյութ.Ապոկալիպսիս. ե՞րբ եւ ինչպե՞ս կկործանվի մոլորակը, ինչ վախճան է սպասվում երկիր մոլորակին    

12 օգոս 2023 15:37

Մշտական այրոցը սնունդ ընդունելուց հետո կարող է ահազանգել կերակրափողի քաղցկեղի առաջացման մասին

Մշտական այրոցը սնունդ ընդունելուց հետո կարող է ահազանգել կերակրափողի քաղցկեղի առաջացման մասին, նշել է ուռուցքաբան Անդրեյ Իսաեւ-Ապոստոլովը «Доктор Питер» պորտալին։


Քաղցկեղի այդ տեսակի առաջացման հիմնական պատճառներն են ծխելը եւ գաստրոէզոֆագելային ռեֆլյուքսիվ հիվանդությունը (ԳԷՌՀ), որն առաջանում է այն ժամանակ, երբ ստամոքսի թթվային պարունակությունը հայտնվում է կերակրափողում, ինչի պատճառով հյուսվածքները բորբոքվում են եւ առաջանում է այրոց։


Այնուամենայնիվ, կերակրափողի քաղցկեղը ԳԷՌՀ-ի պատճառով կարող է առաջանալ հիվանդությունը մի քանի տարի անտեսելու դեպքում։ Բացի այդ, օնկոլոգիական այս հիվանդությանը կարող են հանգեցնել ավելորդ քաշը, տաք ըմպելիքները եւ կերակրափողի քիմիական այրվածքը։


Այրոցից բացի, կերակրափողի քաղցկեղի ախտանշաններ կարող են լինել նիհարելը, կոկորդում գնդի առկայությունը, հաճախակի կլլումը, փսխումը, կրծքավանդակի կամ թիկունքի ցավերը, արտաթորելու հետ կապված խնդիրները։
***
Այրոց  կամ այրուցք, կերակրափողի երկարությամբ այրման զգացում, որն ավելի է արտահայտվում ստորին հատվածում:  Այն կարող է ուղեկցվել ստամոքսի գերծանրաբեռնվածության, բերանում թթու կամ դառը համի զգացողությամբ: Պառկած ժամանակ այրոցն ուժեղանում է: 



Այրոցն առաջանում է ստամոքսի թթու պարունակությունը  կերակրափող ընկնելիս։ Նշանակություն ունեն նաև վերջինիս լորձաթաղանթի զգայնությունը, ստամոքսի ֆունկցիայի խանգարումը և այլ գործոններ: Առավել հաճախ այրոց նկատվում է ստամոքսահյութի բարձր թթվայնության, երբեմն այդ հյութում աղաթթվի պարունակության նվազման կամ նույնիսկ բացակայության դեպքում:


Այրոցն ուղեկցվում է ստամոքսի տարբեր հիվանդությունների (խոցային հիվանդություն, ստամոքսաբորբ), նկատվում է նաև լեղապարկի բորբոքման, ստոծանու ճողվածքի և այլ դեպքերում:


Այրոց հաճախ առաջանում է չոր սննդի, սուրճի չարաշահման, թունդ թեյի, անանուխով ըմպելիքների հակվածության պատճառով: Այրոց կարող է առաջանալ նաև ծանրությունից որովայնային շրջանի ճնշման բարձրացման, հղիության, գոտին ամուր կապելու կամ ծանրություն բարձրացնելու պատճառով:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր