Սեպտեմբերի 20-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը          Սեպտեմբերի 20-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Որքան շատ բան կարող է վկայել աչքերի գույնը մարդու բնավորության մասին    

16 հուն 2024 11:54

Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Բաքվի ջարդերի մասին հայկական կողմի հրապարակմանը

Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Բաքվի ջարդերի մասին հայկական կողմի հրապարակմանը«Ակնհայտ կեղծավորություն. Հայաստանը խեղաթյուրում է հունվարյան ողբերգության մասին փաստերը»:

Այս մասին, հավատարիմ մնալով բոլոր պատմական և ժամանակակից իրադարձությունների մասին ճշմարտությունները հերքելու քաղաքականությանը, հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցիչ Այխան Հաջիզադեն՝ արձագանքելով «X»-ի միկրոբլոգում Հայաստանի ԱԳՆ-ի կողմից արված հրապարակմանը:
 
«Ադրբեջանին տեղահանությունների և էթնիկ զտումների մեջ մեղադրելը աբսուրդ է», -հայտարարել է դիվանագետը՝ ցինիկաբար հավելելով, թե Հայաստանը փորձում է թաքցնել ադրբեջանցիների նկատմամբ համակարգային էթնիկ զտումների քաղաքականությունը:

Հիշեցնենք՝ ՀՀ ԱԳՆ հրապարակման մեջ ասվում էր. «34 տարի առաջ այս օրերին Բաքվում հայերի դեմ իրականացված ջարդերը դարձան Ադրբեջանական ԽՍՀ-ից հայ բնակչության բռնի տեղահանման և էթնիկ զտումների քաղաքականության գագաթնակետը։ Հարյուրավոր մարդիկ սպանվեցին, անդամահատվեցին և անհետացան, կես միլիոնը փախստական դարձավ:

Մենք հարգանքի տուրք ենք մատուցում անմեղ զոհերի հիշատակին և շեշտում ենք նման քաղաքականության կանխարգելման հրամայականը և իրավունքի հարգման անհրաժեշտությունը»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր