Նրանք կարող են գործարք կնքել մեզ հետ առանց միջուկային զենքի․ Թրամփը՝ Իրանի մասին          Աբովյան-Արզնի ճանապարհին բшխվել են «Nissan X-Trail»-ն ու «Opel»-ը, կա վիրшվոր       Ես անկեղծորեն ասում եմ, որ եթե պատերազմ լինի, այն անպայման տարածաշրջանային կլինի    

17 հուն 2024 10:49

Գորիսի Արցախյան խճուղում շինության արտաքին պատի փլուզում է տեղի ունեցել

Գորիսի Արցախյան խճուղում շինության արտաքին պատի փլուզում է տեղի ունեցելՀունվարի 17-ին, ժամը 05:47-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գորիս քաղաքի Արցախյան խճուղում տեղի է ունեցել շինության արտաքին պատի փլուզում, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ փլուզվել են մեկհարկանի շինության (1400 քմ) արտաքին պատը (մոտ 18 քմ), տանիքը՝ մասամբ (մոտ 70 քմ), երկաթբետոնե կառուցատարրերը (մոտ 35 քմ), և վնասվել է ներսում գտնվող տեխնիկա:
Փրկարարները սահմանազատել են տարածքը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր