Ատելությունն ու չարությունը Փաշինյանին ու նրա նեղ թիմին ուժ են տալիս, ինչպես «էներգետիկ վամպիրներին». «Փաստ»          Վրաստանում ՀՀ դեսպանության շենքի առջև կանցկացվի բողոքի ցույց՝ «Հեռու մնա հայ առաքելական եկեղեցուց» խորագրով       Վթարային աշխատանքներով պայմանավորված հունիսի 10-ին 24 ժամով կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը    

20 հուն 2024 11:43

Ադրբեջանում 7 բալ ուժգնությամբ գրանցված երկրաշարժը զգացվել է նաև Հայաստանում

Ադրբեջանում 7 բալ ուժգնությամբ գրանցված երկրաշարժը զգացվել է նաև ՀայաստանումՀունվարի 19-ին ժամը 22:06-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 18:06-ին) Հայաստանի Հանրապետության ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 39.84⁰ և արևելյան երկայնության 48.80⁰ աշխարհագրական կոորդինատներով Ադրբեջան՝ Շամախի քաղաքից 89 կմ հարավ, օջախի 10 կմ խորությամբ, 5․2 մագնիտուդով երկրաշարժ:

Ինչպես տեղեկանում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության տարածած հաղորդագրությունից, Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 7 բալ:
Երկրաշարժը զգացվել է Սյունիքի մարզի մի շարք քաղաքներում՝ 2-3 բալ ուժգնությամբ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր