Հոկտեմբերի 18-ին կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը          Հոկտեմբերի 18-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը       Հոկտեմբերի 18-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

20 հուն 2024 12:05

Ֆրանսիան կկարողանա՞ ստիպել Ադրբեջանին, որ իր զորքերը դուրս բերի ՀՀ տարածքից և թաթը հեռու պահի

Ֆրանսիան կկարողանա՞ ստիպել Ադրբեջանին, որ իր զորքերը դուրս բերի ՀՀ տարածքից և թաթը հեռու պահի«Քրիստոնեա-ժողովրդավարական» կուսակցության փոխնախագահ Հայկ Սուքիասյանի կարծիքով՝ Ֆրանսիան Հայաստանի համար դառնում է հովանավոր պետություն:


Այս մասին նա ասում է «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում՝ անդրադառնալով Ֆրանսիայի Սենատի ընդունած՝ Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կիրառելու բանաձևին:


Ըստ Սուքիասյանի՝ նման դերակատարություն ժամանակին Ֆրանսիան Իտալիայի համար է կատարել՝ օգնելով ազատվել Ավստրո-Հունգարիայից: Այժմ հովանավոր պետության ստատուսի կարգավիճակ է ստանում մեզ համար:


«Ապահովում է զենքով, որքանով որ ապահովում է: Եթե մի քիչ էլ ՌԴ-ից պոկվենք, ավելի շատ կապահովի, նաև քաղաքական հայտարարություններով է աջակցում, սենատն է հայանպաստ նախագիծ ընդունում, և այս ամեն ինչը հիմք է տալիս մտածելու, որ Ֆրանսիան ՀՀ-ի համար հովանավոր պետություն է դառնում»,- ասում է նա:


Հարցադրմանը՝ ընդունված նախագիծը կարո՞ղ է կաշկանդել Ադրբեջանի ծավալապաշտական նկրտումները, թե՞ ոչ, Սուքիասյանը պատասխանում է՝ այս մի նախագիծը՝ ոչ, սակայն ընդհանուր առմամբ սա այն քայլերից մեկն է, որը սահմանափակում է Ադրբեջանի ռազմական ագրեսիան:


 
«Մենք ունենք Եվրամիության դիտորդներ, որոնց թիվը շատացվել է, ՀՀ-ն վավերացրել է «Հռոմի ստատուտը», որն առաջիկայում կմտնի ուժի մեջ, մենք կարողացել ենք Հնդկաստանից որոշակի չափով զենք բերել, Ֆրանսիան մեզ զենքի առումով բավարար աջակցություն է ցուցաբերում, ԱՄՆ-ից եղել է հայտարարություն՝ ռազմական ուժով որևէ միջանցքի անթույլատրելիության մասով, և որ այդ պարագայում կստանանք ԱՄՆ-ի արձագանքը՝ ամբողջ պոտենցիալով: Ֆրանսիայի ընդունած նախագիծը Ադրբեջանին ևս մեկ անգամ զգուշացում է, որ թաթը հեռու պահի: Այս բոլորը հավաքական իմաստով ՀՀ-ի շուրջ ստեղծել է որոշակի կայունություն և 90 տոկոսով զսպելու է Ադրբեջանի ռազմական ագրեսիան, որն այս պահին ռազմական էքսպանսիա անելու ոչ մի շանս չունի»,- կարծում է նա:


Հարցին՝ Ֆրանսիան կկարողանա՞ ստիպել Ադրբեջանին, որ Ադրբեջանը զորքերը դուրս բերի Հայաստանի տարածքից, Սուքիասյանն ասում է՝ այս պահին՝ ոչ, սակայն հետագայում խիստ հավանական է. «Ինչո՞ւ այս պահին ոչ, որովհետև տարածաշրջանում ռազմաքաղաքական բալանսը դեռևս մնում է խախտված, թեև ՀՀ-ի շնչառությունը որոշ իմաստով վերականգնվել է: Պարզ է, որ ինչ-որ պահի Ադրբեջանի գանգին իջեցնելու են այդ հարցը»:


Ըստ նրա՝ Հայաստանը պետք է այս ճանապարհին հետևողականորեն «անջատվի» Ռուսաստանից, թեկուզ դա լինի մի տարի 5 տոկոսով, մյուս տարի՝ 10. «Որովհետև այն բևեռները, որոնք Հայաստանին այս պահին աջակցելու հայտ են ներկայացրել, հայտ են ներկայացրել օգնելու այն չափով, որ չափով, որ մենք ՌԴ-ից պոկվում ենք»:


Անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանը՝ Սուքիասյանը կարծում է, որ Ադրբեջանը խաղաղություն չի ուզում:


«Ալիևը մտածում է՝ Նապոլիոնն է, իրեն դրել է Բիսմարկի տեղը: Միաժամանակ նա պարտականություններ ունի Ռուսաստանի նկատմամբ՝ ցնցել տարածաշրջանը, անկայունացնել Հայաստանը, անընդհատ ռազմական էքսպանսիա անելու հավանականությունն օդի մեջ պահել»,- ասում է նա:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր