Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելել է Իրանի դեսպանատուն և հարգանքի տուրք մատուցել Իրանի հանգnւցյալ առաջնորդի հիշատակին          Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողները բացահայտել են ընտրակաշառք տալու, ստանալու նոր դեպքեր       Ոստիկանության կենտրոնական բաժին է տեղափոխվել 17 անձ՝ նրանց գործողություններին իրավական գնահատական տալու նպատակով    

24 հուն 2024 19:45

Ադրբեջանական պատվիրակությունը դադարեցրել է մասնակցությունը և համագործակցությունը ԵԽԽՎ-ի հետ

Ադրբեջանական պատվիրակությունը դադարեցրել է մասնակցությունը և համագործակցությունը ԵԽԽՎ-ի հետԵվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) Ադրբեջանի պատվիրակությունը հունվարի 24-ին կառույցի նիստում հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում է․

«ԵԽԽՎ-ում ստեղծված ռասիզմի, ադրբեջանաֆոբիայի և իսլամաֆոբիայի անտանելի մթնոլորտի պայմաններում Ադրբեջանի պատվիրակությունը որոշում է կայացնում դադարեցնել իր փոխգործակցությունը և ներկայությունը ԵԽԽՎ-ում մինչև հետագա ծանուցումը»։

Ավելի վաղ ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովը խորհուրդ էր տվել Վեհաժողովի պատվիրակներին չհաստատել Ադրբեջանի պատվիրակության լիազորությունները։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր