Երևանում 19-ամյա տղան սուր կտրող-ծակող գործիքով վնասվածքներ է պատճառել 16-ամյա երկու անչափահասի          Կոտայքի մարզի Մրգաշեն գյուղի բնակարանից գողացել են գումար և ոսկյա զարդեր       Մերժում ենք բոլոր պառակտիչ դրսեւորումները՝ հավատարիմ մնալով Վեհափառ Հայրապետին․ Շվեյցարիայի թեմ    

24 հուն 2024 22:33

Մոսկվան և Բաքուն դրական գնահատական են տվել Լեռնային Ղարաբաղի խաղաղապահներին. բայց այդ հարցն արդեն հայկական կողմին չի վերաբերվում

Մոսկվան և Բաքուն դրական գնահատական են տվել Լեռնային Ղարաբաղի խաղաղապահներին. բայց այդ հարցն արդեն հայկական կողմին չի վերաբերվումՄոսկվան և Բաքուն համաձայն են, որ այս փուլում Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների ներկայությունը դրական դեր է խաղում, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

«Մեզ մոտ այնտեղ իսկապես խաղաղապահներ են մնում, նույնիսկ այն բանից հետո, երբ բոլորը Ղարաբաղը ճանաչել են որպես ադրբեջանական տարածք։ Բայց այդ հարցն արդեն հայկական կողմին չի վերաբերվում։ Դա Ռուսաստանի և Ադրբեջանի միջև երկկողմ հարաբերությունների հարցն է։ Նախագահները քննարկել են այդ թեման, նրանք համակարծիք են եղել, որ այս փուլում ռուս խաղաղապահների ներկայությունը դրական դեր է խաղում, որպեսզի ամրապնդվի կայունությունը, ամրապնդվի վստահությունը տարածաշրջանում և նպաստի Ղարաբաղի այն բնակիչների վերադարձին, ովքեր կցանկանան դա անել», - ասել է նա չորեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր