Հարավից արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված սպասվում է բարձր ջերմային ֆոն          «Զվարթնոց» օդանավակայանի մոտ ճակատ ճակատի մեքենաներ են բախվել, վիրավոր կա       Շահրամանյանի կողմից Ադրբեջանին փոխանցված հայտարարության տեքստում չկա որևէ հիշատակում Արցախի լուծարման կամ ՀՀ ԶՈւ վերաբերյալ    

25 հուն 2024 10:44

Հայաստանում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ, որոշ հատվածներում մառախուղ և մերկասառույց է

Հայաստանում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ, որոշ հատվածներում մառախուղ և մերկասառույց էՀունվարի 25-ին՝ ժամը 09։30-ի դրությամբ, Սարավանի լեռնանցքը, Գնդեվազ-Ջերմուկ ավտոճանապարհը, Նորավան-Լծեն-Տաթև, Սիսիան-Գորիս (Հարժիսից մինչև Գորիս) և Շինուհայրից դեպի Տաթև, Վանաձոր-Դիլիջան ճանապարհահատվածները կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ են։ 

Ջուջևանի հատվածը, Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհը, Մեղրիի և Ստեփանավանի լեռնանցքները և Դիլիջանի ոլորանները կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի են։ 

Նոյեմբերյան-Իջևան, Վանաձոր-Ալավերդի, Վանաձոր-Դիլիջան և Ստեփանավանի տարածաշրջանի ավտոճանապարհները, Դիլիջանի և Սպիտակ ոլորանները, Ջերմուկի խաչմերուկից դեպի Ջերմուկ քաղաք և դեպի Սարավան - «Զանգեր» կոչվող հատված տանող ավտոճանապարհները, Սյունիք գյուղից դեպի «Զանգեր» կոչվող հատվածը փակ են կցորդիչով բեռնատարների համար:

Լոռու մարզի, Երևան-Սևան 24-39-րդ կմ (բուք), Աբովյան - Ջրաբեր, Վեդի - Լանջառ, Ալափարս - Չարենցավան, Ամասիա - Բերդաշեն, Ջերմուկի խաչմերուկից դեպի Ջերմուկ քաղաք և դեպի Սարավան - «Զանգեր» կոչվող հատված տանող ավտոճանապարհները դժվարանցանելի են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Թալինի տարածաշրջանում մառախուղ է:

Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ 

Աշտարակի, Աբովյանի, Գավառի, Ստեփանավանի, Թումանյանի, Լոռիի, Արագածի, Տաշիրի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ճանապարհահատվածին տեղ-տեղ մերկասառույց է։ 

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: 

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր