Պարելու ժամանակ ձեռքը սրտի կողմը տարավ ու ընկավ․․ դպրոցի տնօրենը՝ 13-ամյա աղջկա մահվան մասին          Ռուսաստանն ու Չինաստանը սերտորեն համագործակցում են Թայվան չինական հնարավոր ներխուժման առնչությամբ. ԱՄՆ Ազգային հետախուզություն       Ամրոցի դարպասները բաց են, և սա ֆիլմ չէ, սա մեր կյանքն է. Վ. Հովհաննիսյան    

25 հուն 2024 11:30

Պարեկները կասեցրել են «Ճվճվ Արոյի» 33-ամյա որդու՝ Սաքուլիկի փախուստը

Պարեկները կասեցրել են «Ճվճվ Արոյի» 33-ամյա որդու՝ Սաքուլիկի փախուստըՀունվարի 24-ին պարեկները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Երևանում Mercedes մակնիշի 37 AB 344 համարանիշի ավտոմեքենան մի քանի ժամ է՝ չարամտորեն խախտում է ճանապարհային երթևեկության կանոնները՝ մեքենան վարելով կարմիր լույսի տակով:


Shamshyan.com-ի հաղորդմամբ, պարեկները ժամը  02:00-ի սահմաններում նկատում են, որ նշված Mercedes-ը Ազատության պողոտայի ու Թբիլիսյան խճուղու հատվող հատվածում երթևեկում է, բարձրախոսով հրահանգում են, որպեսզի նա կանգնեցնի ավտոմեքենան, բայց վարորդը ոչ միայն չի ենթարկվում պարեկների օինական «կա՛նգ առ» պահանջին, այլև մեծ արագությամբ ավտոմեքենան վարում է՝ անցնելով կարմիր լույսի տակով:


Նա ուղղությունը վերցնում է դեպի Կոտայքի մարզ: Պարեկները հետապնդում, ապա ռադիոկապով տեղեկությունը փոխանցում են իրենց գործընկերներին, Կոտայքի մարզ տանող ճանապարհին Mercedes-ը բախվում է Opel մակնիշի ավտոմեքենային, իսկ հետո Պարեկային ծառայության ծառայողական ավտոմեքենային, ապա շարունակում է փախուստը՝ արդեն Վերին Պտղնի գյուղի թունելային հատվածում վարորդը դուրս է գալիս ավտոմեքենայից ու դիմում փախուստի:


Պարեկները հետապնդում են նրան: Այդ ժամանակ վարորդը հարվածում է պարեկներից մեկի ոտքին, ու փորձում նորից դիմել փախուստի, սակայն պարեկներին հաջողվում է նրան ձեռնաշղթայել ու տեղափոխել Ոստիկանության Կոտայքի բաժին:


Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվում է 1 հատ ներարկիչ ու սպիտակ թղթով փաթեթավորված 0,37 գրամ ընդհանուր քաշով թմրանյութի նմանվող փոշենման զանգված:


Վարորդը քրեական պատմություններով հայտնի, նախկինում դատապարտված «Ճվճվ Արոյի» 33-ամյա որդին՝ Սաքուլիկ մականվամբ Սարգիս Վարդանյանն է: Նա ձերբակալվել է։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր