Դոնալդ Թրամփը չեղարկում է Սիրիայի դեմ 2004 թվականից գործող պատժամիջոցները          Սևան-Մարտունի ճանապարհին 18-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է քարերին և հայտնվել երթևեկելի գոտուց դուրս       Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել հուլիսի 1-ի համար    

25 հուն 2024 13:07

ԶԳՈՒՅՇ ԵՂԵՔ.Հրազդանում այս գիշեր գայլեր են նկատվել

ԶԳՈՒՅՇ ԵՂԵՔ.Հրազդանում այս գիշեր գայլեր են նկատվելԿենդաների պաշտպանության «Շարիկ» կազմակերպությունը հայտնել է․

«Հրազդանի միկրոշրջանի Չերեմուշկա թաղամասում, և 8րդ մանկապարտեզի հարակից թաղում (91, 89, 88, 87 շենքերի հատված) այս գիշեր նկատվել են գայլեր։ Բոլոր նրանք, ովքեր տուն են վերադառնում ուշ ժամի, կամ գնում են աշխատանքի շատ վաղ, ԶԳՈՒՅՇ ԵՂԵՔ։

Իսկ նրանց, ովքեր շների սպանդ էին կազմակերպում և այդ սպանդը ողջունում, որովհետև վախենում են շներից, կամ շների հաչոցը իրենց խանգարում էր, ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՆՔ! Շների փոխարեն եկել են չհաչացող կենդանիներ։ Իրենցից հաստատ չեք վախենա, ավելի ճիշտ չեք հասցնի վախենալ... Ինչքան հիշում ենք հենց Չերեմուշկայում էլ արել են սպանդ։ Դուք շատ խելացի եք! Լինելով ծայրամասային թաղամաս ու շենքի կողքը ունենալով ամայի դաշտեր, սպանել թաղի շներին` հանճարեղ որոշում էր»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր