Ամուսնուս կյանքը վտանգված է, դիմում եմ ամբողջ աշխարհին. Վիգեն Էուլջեքջյանի կնոջ ահազանգը          Տեսանյութ.Թուրքիայում նորից մոլեգնում են անտառային հրդեհները       Բաքվում պահվող հայ գերիների շրջանում եղել են ինքնասպանության փորձեր. «Ազատություն»    

25 հուն 2024 13:45

Ինչո՞ւ էին Վանաձորում խուճապահար պատսպարվել թաքստոցներում

Ինչո՞ւ էին Վանաձորում խուճապահար պատսպարվել թաքստոցներումYerkir.am-տեղեկություններով Վանաձոր քաղաքի վրայով թռչել է գերձայնային ինքնաթիռ, որը խուճապ է առաջացրել։ Բնակիչները, ըստ մեր աղբյուրի, խուճապահար պատսպարվել են թաքստոցներում։
Հիշեցնենք, որ վանաձորցիների շրջանում լուրեր էին պտտվում քաղաքում հնչած պայթյունների մասին։

Ավելի ուշ ՊՆ-ն հաղորդագրություն տարածեց, որով հաստատեց, որ Վանաձորում պայթյունի նմանվող ձայնը ինքնաթիռների ուսումնամարզական թռիչքների հետևանքով է եղել։ «ՀՀ պաշտպանության նախարարությունն ի պատասխան լրատվամիջոցների հարցումների՝ հաստատում է, որ այսօր Լոռու մարզում ՀՀ զինված ուժերի ինքնաթիռներն իրականացրել են ուսումնամարզական թռիչքներ»,-նշում են ՊՆ-ից։

Այս դեպքում զարմանալին այն է, որ գոնե Վանաձորի խաղաղ բնակչությանը որևէ կերպ նախազգուշացնելու քայլեր չեն իրականացվել: Հնարավոր է, իշխանությունները միտումնավոր են այդպես վարվել, որպեսզի ահաբեկեն բնակիչներին: 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր