Ադրբեջանը հող է նախապատրաստում ադրբեջանցիների՝ Հայաստան վերադարձի հարցը օրակարգ բերելու համար          Տեսանյութ.Ուսանողները պայքար են սկսում       Եթե ֆրանսիական զորքերը հայտնվեն ուկրաինական հակամարտության գոտում, կդառնան ռուսական բանակի թիրախ    

25 հուն 2024 17:47

Ադրբեջանը քննարկում է ԵԽԽՎ-ից և ԵԽ-ից իր դուրս գալը

Ադրբեջանը քննարկում է ԵԽԽՎ-ից և ԵԽ-ից իր դուրս գալըԱդրբեջանը ներկայումս դիտարկում է Եվրախորհրդից դուրս գալու ընթացակարգը՝ ի պատասխան ԵԽ Խորհրդարանական վեհաժողովի՝ ադրբեջանական պատվիրակության լիազորությունները սահմանափակելու որոշման, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Ըստ տեղեկությունների՝ Ադրբեջանը մտադիր չէ համակերպվել եվրոպական կառույցների վերաբերմունքին։ Այսպիսով, պաշտոնական Բաքուն ծրագրում է հրաժարվել Մարդու իրավունքների եվրոպական խորհրդի իրավասության ճանաչումից։

Նշենք, որ երեկ՝ հունվարի 24-ին ԵԽԽՎ-ն չի վավերացրել կազմակերպությունում ադրբեջանական պատվիրակության լիազորությունները. համապատասխան որոշում է կայացվել ձայների 76 կողմ, 10 դեմ հարաբերակցությամբ։ Միաժամանակ չորս պատգամավոր ձեռնպահ է քվեարկել։

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) ադրբեջանական պատվիրակությունը այս կառույցի նիստում հանդես է եկել հայտարարությամբ՝ բնականաբար քննադատելով կառույցի աշխատանքը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր