Մայիսի 8-ին վթարային աշխատանքներով պայմանավորված ջուր չի լինելու հետևյալ հասցեներում          Մայիսի 8-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով. ՊՆ    

27 հուն 2024 18:14

Որ զգացմունքների ու երևույթների հետ է ասոցացվում սերը և ինչով են առանձնանում կնոջ և տղամարդու սիրո դրսևորումները

Որ զգացմունքների ու երևույթների հետ է ասոցացվում սերը և ինչով են առանձնանում կնոջ և տղամարդու սիրո դրսևորումներըHayacq.com-ի hարցազրույցը ԵՊԲՀ բժշկական հոգեբանության ամբիոնի դոցենտ, հ.գ.թ. Սոնա Հարությունյանի հետ:

-Ո՞րն է սիրո դերակատարությունը մարդու կյանքում:
-Սերն ապրելու, արարելու, գործելու շարժառիթն է: Այն ընդգրկում է մարդուն ամբողջությամբ` հոգեբանական, կենսաբանական, հոգևոր բաղադրիչներով միաժամանակ: Յուրահատուկ կապ է ստեղծում այլ մարդկանց և աշխարհի հետ: Սերը ներդաշնակություն և խաղաղություն է սփռում մարդու ներաշխարհում, որը, բնականաբար, արտացոլվում է նաև նրա շուրջը։ Այն բազմաշերտ է, բազմանշանակ իր բովանդակությամբ և դրսևորումներով: Այլ կերպ ասած՝  անհնար է պատկերացնել կյանքն առանց սիրո։

-Որքանո՞վ է կարևոր իմանալ, որ սիրված ես:
-Իհարկե, սիրված լինելը մարդու բազային պահանջմունքներից է, ուստի իմանալն այդ մասին կնպաստի երջանկության գործակցին, կատարելագործման ձգտմանը, յուրօրինակության և նշանակալիության զգացողության ակտիվացմանը։

-Ւնչով են առանձնանում կնոջ և տղամարդու սիրո դրսևորումները:
-Ընդունված է ասել, որ կնոջ համար սերը ողջ իր կյանքն է, իսկ տղամարդու համար սերը  իր կյանքի մի մասն է․  նա ունի նաև այլ գործեր:  Կնոջ համար կարևոր է զգալ, որ ինքը միակն է ու «օդի պես» անհրաժեշտը իր տղամարդու կյանքում։ Տղամարդու սերն իր հանգստի վայրն է: Երբ նա հոգնում է աշխարհից, գործերից, նա ուզում է պարուրվել կնոջ էներգիայով, ջերմությամբ։ Բնականաբար, սիրո դրսևորումներում միմյանց հոգեբանության նկատմամբ ուշադրությունն ու հոգատարությունը կարող են լինել գեղեցիկ ու ներդաշնակ հարաբերության երաշխիքը։

-Ո՞ր  զգացմունքների և երևույթների հետ է ասոցացվում սերը:
-Սերը այնքան խորհրդավոր զգացմունք է, խիստ անհատական։ Հետևաբար սիրո հետ ասոցացվող զգացմունքներն ու երևույթները ևս տարբեր կլինեն։ Ոմանց համար վստահությունը, անվտանգությունը, խաղաղությունը, մյուսների համար՝ ուշադրությունը, հոգատարությունը, հավատարմությունը, գուցե որոշ դեպքերում՝ խանդը, կարոտը, նվիրվածությունը, այլ դեպքերում՝ ազատությունը, հարգանքը, կատարելության ձգտումը։ Չի բացառվում նաև վերը նշվածները միաժամանակ, կամ ընդհանրապես նոր ասոցիացիաների տարբերակ։  

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր