Արմավիրի մարզում 18-ամյա ժամկետային զինծառայողը «Nissan Teana»-ով բшխվել է հաստաբուն ծառին, վիրшվոր կա          Կլիմայի փոփոխությունը Հայաստանում կարող է ազդել թե բնության, թե տնտեսության վրա       ԱԳՆ-ն ներկայացրել է Շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոնները    

27 հուն 2024 20:01

Տեսանյութ.Սուրբ Սարգսի տոնի առթիվ պարգևատրվեցին Հայաստանի սահմանամերձ զորամասերում ծառայող 20 գնդերեցներ

Տեսանյութ.Սուրբ Սարգսի տոնի առթիվ պարգևատրվեցին Հայաստանի սահմանամերձ զորամասերում ծառայող 20 գնդերեցներՀունվարի 27-ին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հանդիսապետությամբ առաջնորդարանում տեղի ունեցավ Սուրբ Սարգսի տոնի առթիվ ավանդական դարձած պարգևատրման արարողությունը:

Միջոցառմանը ներկա էին ՀՀ ԶՈՒ հոգեւոր առաջնորդ Հոգեշնորհ Տեր Մովսես վարդապես Սարգսյանը, Արարատյան Հայրապետական թեմի թեմական խորհրդի ատենապետ Նարեկ Աշուղաթոյանը, առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցու խաչքավոր Հակոբ Մանուկյանը,  գնդերեցներ,  երիտասարդներ։ 
 
Նավասարդ Սրբազանը Ս. Սարգսի տոնի առթիվ պարգևատրեց ՀՀ Զինված ուժերի հոգեւոր առաջնորդության 20 գնդերեցներին, ովքեր ծառայում են Հայաստանի սահմանամերձ զորամասերում եւ աչքի են ընկել իրենց նվիրյալ ծառայությամբ։ 
 
Սուրբ Սարգսի տոնի առթիվ Հայոց բանակի զինվորականների պարգեւատրման արարողությունն Արարատյան Հայրապետական թեմում իրականացվում է 2016թ․–ից՝ Նավասարդ Սրբազանի նախաձեռնությամբ:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր