Օդի ջերմաստիճանը կբարձրանա 7-10 աստիճանով. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին          Բուսաբանական այգու մոտ «Nissan Versa»-ն բախվել է կամրջի պատնեշներին և գլխիվայր շրջվել, կա տուժած       Oգոստոսի 18-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը    

28 հուն 2024 15:48

Տեսանյութ.Հրաձգություն է տեղի ունեցել Ստամբուլի կաթոլիկ եկեղեցում. կա զոհ

Հրաձգություն է տեղի ունեցել Ստամբուլի կաթոլիկ եկեղեցում. կա զոհՍտամբուլում երկու անհայտ անձինք հարձակվել են Ստամբուլի Սարըյեր քաղաքում գտնվող կաթոլիկ եկեղեցու վրա: Այս մասին հայտնում է Sabah-ը։
Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Երլիկայան հայտնել է, որ տեղի ունեցածի վերաբերյալ լայնածավալ հետաքննություն է սկսվել: «Մենք խստորեն դատապարտում ենք այդ հարձակումը», — հայտարարել է նա։

Նշվում է, որ հրաձգության հետևանքով վիրավորվել է մի քանի մարդ, մեկին փրկել չի հաջողվել: Ընդհանուր առմամբ, եկեղեցում ծառայության ընթացքում եղել է մոտ 50 մարդ, ճշտում է պարբերականը։
Հարձակման դրդապատճառներն այս պահին հայտնի չեն։ Դեպքի վայրում են ոստիկաններն ու շտապօգնության բրիգադները։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր