Լևոն Տեր-Պետրոսյանն ացելել է Մայր Աթոռ և իր լիակատար աջակցությունն է հայտնել Վեհափառ Հայրապետին          Խոյ և Վաղարշապատ համայնքների միավորման քննարկում կա, պատճառը քաղաքական չէ. Դավիթ Խուդաթյան       Հարսանյաց սրահի մուտքի մոտ հայտնաբերվել է տղամարդու մարմին, սպшնnւթյան կասկածանքով կա ձերբակալված    

06 փետ 2024 09:37

Արցախում մնացածների մի մասն ապրում է Բակո Սահակյանի, մյուս մասը ցեխավիկ Էդոյի տանը․«Հրապարակ»

Արցախում մնացածների մի մասն ապրում է Բակո Սահակյանի, մյուս մասը ցեխավիկ Էդոյի տանը․«Հրապարակ»«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Օրերս գրել էինք, որ Ստեփանակերտում շուրջ մեկ տասնյակ արցախցի է մնացել, որոնց մեծ մասը ոչ էթնիկ հայեր են: Բնիկ արցախցիներից մնացել են Դավիթ Գալստյանի հորեղբայրը` Սարգիս Գալստյանն ու կինը։

Մենք տեղեկացանք, որ Արցախում մնացած այս ընտանիքը բնակվում է նախկին նախագահ Բակո Սահակյանի տանը, ում հետ քավորսանիկական հարաբերություններ ունեն։ Իսկ մյուս արցախցիներին ռուս խաղաղապահները տեղավորել են Արցախում հայտնի գործարար Ցեխավիկ Էդոյի հսկա տանը: Վերջինս Սամվել Բաբայանի մտերիմներից է, գազալցակայաններ ու բենզալցակայաններ ուներ Արցախում։ Մեկ վայրում կենտրոնացնելու իմաստն այն է, որ այդպես ավելի հեշտ է հոգալ մարդկանց սննդի եւ մյուս հարցերը։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ 06․ 02․ 24 թ համարում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր