Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի          Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա       Եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը    

06 փետ 2024 10:45

ԱՄՆ-ն նոր հարված է հասցրել Եմենի հուսիների վերահսկողության տակ գտնվող տարածքներին

ԱՄՆ-ն նոր հարված է հասցրել Եմենի հուսիների վերահսկողության տակ գտնվող տարածքներինԱմերիկյան զինուժը երկուշաբթի նոր հարված է հասցրել Եմենին՝ թիրախավորելով «Անսար Ալլահ» շարժման հուսի ապստամբների վերգետնյա անօդաչու թռչող սարքերը: Այս մասին հայտնում է ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM)։

«Փետրվարի 5-ին, մոտավորապես Սանայի ժամանակով ժամը 15:30-ին, CENTCOM-ի ուժերը հարձակվել են հուսիներին պատկանող և պայթուցիկներ պարունակող վերգետնյա անօդաչուների վրա: ԱՄՆ զինվորականները հայտնաբերել են վերգետնյա անօդաչու թռչող սարքեր Եմենի հուսիների վերահսկողության տակ գտնվող տարածքներում և որոշել, որ դրանք ուղղակի սպառնալիք են տարածաշրջանում ԱՄՆ ռազմածովային ուժերի նավերի և առևտրային նավերի համար», - ասվում է հրամանատարության կողմից X-ում հրապարակված հաղորդագրության մեջ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր