«Հայաստան» խմբակցությունը վերահաստատում է՝ պատրաստ է ապահովել 28 պատգամավորի ստորագրություններն իմփիչմենտի գործընթացի համար          Ժողովրդին բախմա՞ն եք տանում, Սուրբ Եկեղեցու բակն արյա՞մբ եք ուզում լցնել, կանգ առեք, ապիկարներ       Այն մասով, ինչ մասով որ եկեղեցին հարկ վճարում է, այդ հարկերը վճարում է որևէ խնդիր չկա    

06 փետ 2024 12:54

Տեսանյութ. Այլևս չհիշեցնեք թքելու միջադեպը, թե չէ այնքան բան կհիշեցնեմ «109 թե 112 տարեկան կուսակցության մասին»

Տեսանյութ. Այլևս չհիշեցնեք թքելու միջադեպը, թե չէ այնքան բան կհիշեցնեմ «109 թե 112 տարեկան կուսակցության մասին» Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը խնդրում է այլևս չհիշատակել իր թքելու միջադեպը:
 
«Ի տարբերություն ոմանց` ես իմ սխալն ընդունել ու ներողություն եմ խնդրել վիրավորանքին ի պատասխան արված սխալ արարքի համար, կոչ եմ անում մյուսներին, ովքեր սխալ են գործում, չզլանալ ու ներողություն խնդրել, խնդրում եմ այլևս այդ օրինակը չհիշեցնել, որովհետև այնքան բան կհիշեցնեմ, որ կարող է չհերիքի 109 թե 112 տարեկան ձեր կուսակցության մասին», - դիմելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանին` ասաց Սիմոնյանը:
 
 Տեղից պատգամավոր Գեղամ Մանուկյանը ակնարկ արեց, որին ԱԺ նախագահն արձագանքեց. «Ես փոքր եմ, թե փոքր չեմ՝ ժողովուրդն է որոշել, թե ով է փոքր հիմա այստեղ, ով` մեծ»:
 


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր