ԱՄՆ-ն կարող է դուրս բերել զորքերը Իտալիայից և Իսպանիայից, Իտալիան մեզ ընդհանրապես չի օգնել, իսկ Իսպանիան իրեն սարսափելի է պահել          ԿԸՀ–ն ընտրություններին առաջադրված 19 ուժից 8–ի փաստաթղթերում խնդիրներ է նկատել և 48 ժամ է տվել դրանք ուղղելու համար       Մայիսի 5-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

09 փետ 2024 09:00

Փաշինյանը կապտակի՞ կուսակիցներին․«Հրապարակ»

Փաշինյանը կապտակի՞ կուսակիցներին․«Հրապարակ»«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Սիներջի» ընկերության կալանավորված աշխատակիցների խափանման միջոցը փոխելու վերաբերյալ ՔՊ խմբակցության երաշխավորագրին երեկ եւս մի քանի պատգամավորի ստորագրություն է ավելացել, եւ միջնորդագիրը երեկ է ներկայացվել դատարան։ Գրել էինք, որ նախօրեի դրությամբ ընդամենը 4 պատգամավոր չի ստորագրել փաստաթղթի տակ՝ չհաշված գործուղման մեջ գտնվող Արսեն Թորոսյանին եւ Հռիփսիմե Գրիգորյանին:

Երեկ բացակաները միացել են իրենց գործընկերներին։ Խոսքը Խաչատուր Սուքիասյանի, Քրիստինե Պողոսյանի, Վիլեն Գաբրիելյանի եւ, ենթադրաբար, Հայկ Սարգսյանի մասին է։ Մեզ ասացին, որ արդեն 69 ստորագրություն է հավաքվել։ Սակայն լուրեր են շրջանառվում, որ Փաշինյանը որոշել է չընդառաջել ՔՊ-ի միջնորդությանը եւ խափանման միջոցը չփոխել, ինչը լուրջ ապտակ կլինի ստորագրողներին եւ օրենսդիր իշխանությանը։ Եվ կարող է գործադիրի դիկտատից ազատվելու խթան դառնալ:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ 09․ 02․ 24 թ համարում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր