Ադրբեջանում 3․1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել          Գյումրի-Երևան ավտոճանապարհին բшխվել են «Mercedes»-ը և «Opel Astra»-ն, վիրավnր կա       9-րդ գումարման ԱԺ-ում ներկայացված կլինեն երեք խմբակցություն, ով քանի մանդատ ունի    

10 փետ 2024 10:17

Դավիթ Բեկի փողոցում գտնվող քարի վերամշակման արտադրամասի տարածքում դի է հայտնաբերվել

Դավիթ Բեկի փողոցում գտնվող քարի վերամշակման արտադրամասի տարածքում դի է հայտնաբերվելՓետրվարի 9-ին, ժամը 16։40-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Դավիթ Բեկի փողոցում գտնվող քարի վերամշակման արտադրամասում՝ փորման աշխատանքներ իրականացնելիս, քաղաքացիները փոսի մեջ դի են հայտնաբերել․ դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Փրկարարները Հ. Ո.-ի դին (ծնված 1969 թ․) դուրս են բերել փոսից (մոտ 3 մետր) և մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենային։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր