Չարենցավան-Հրազդան ճանապարհին բախվել են «Mercedes»-ն ու «BMW»-ն կա վիրավոր          Իրավապահ համակարգի բոլոր ապօրինություններն ուղղված են իմ և իմ ընտանիքի դեմ, որ կանխեն մեր ժողովրդի ուժեղ Հայաստան ունենալու ցանկությունը       Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-6 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին    

10 փետ 2024 13:07

Տեսանյութ.Խոշոր հրդեհ Երեւանում. Ինչպես է այրվում պահածոների պահեստը

 Խոշոր հրդեհ Երեւանում. Ինչպես է այրվում պահածոների պահեստըԽոշոր հրդեհ է բռնկվել Երևանի Թբիլիսյան խճուղում գտնվող պահեստային տարածքում: 


Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից տասերկու մարտական հաշվարկ, երկու ավտոսանդուղք, հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, Բժշկական ապահովման վարչության հերթապահ խմբերը և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը և գազածխապաշտպան ծառայության մեքենան։


Ըստ նախնական տվյալների՝ հրդեհ է բռնկվել 25000 քմ մակերեսով պահեստի 6000-7000 քմ հատվածում։


ՆԳՆ-ից հայտնում են, որ այրվում  է «Գրին լայֆ» ՍՊԸ-ի պահեստը, տուժածներ չկան: 
***
Թբիլիսյան խճուղում՝ պահեստային տարածքում հրդեհի հետևանքով, նախնական տվյալներով, տուժածներ այս պահին չկան, մեկ քաղաքացի և մեկ հրշեջ ծխահարվել են, նրանց նախնական բուժօգնություն է ցուցաբերվել: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը՝ Թբիլիսյան խճուղում գտնվող պահածոների պահեստում բռնկված հրդեհի դեպքի վայրից։


Սարգսյանը հայտնել է, որ կարճ ժամանակահատվածում կանխվել է հրդեհի տարածումը, այս պահին հրդեհաշիջման աշխատանքներ են տարվում։ Նա նաև հերքել է մամուլում շրջանառվող լուրերն առ այն, որ հրդեհից առաջ պայթյուն է եղել, ըստ Սարգսյանի՝ նախնական տվյալներով պայթյուն չի եղել։



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր