Երևանում ուսուցչի կողմից կիրառվել է հոգեբանական և ֆիզիկական բռնություն տարրական դասարանների սովորող աշակերտների նկատմամբ          Տեսանյութ.Արցախից բռնի տեղահանված ընտանիքների երեխաները հոգեբանական ինչ խնդիրների են բախվում       Ու քանի որ նա հայրենասեր մարդկանց անվանեց «շուն», ես էլ առաջարկում եմ՝ իրեն անվանեն «ատլախ»    

12 փետ 2024 11:02

Լյարդին վնասում է ոչ միայն ալկոհոլի օգտագործումը, այլև անվնաս թվացող այլ սովորություններ

Լյարդին վնասում է ոչ միայն ալկոհոլի օգտագործումը, այլև անվնաս թվացող այլ սովորություններԲժիշկները նշել են երեք սովորություն, որոնք կարող են լուրջ վնաս հասցնել լյարդին։ Փորձագետների կարծիքը ներկայացրել է Focus պորտալը:

Նրանց կարծիքով՝ լյարդին վնասում է ոչ միայն ալկոհոլի օգտագործումը, այլեւ անվնաս թվացող այլ սովորություններ։

Տարբեր ուսումնասիրություններ ցույց են տալիս, որ նման սովորություններից մեկը մրգերի չափից ավելի օգտագործումն է։ Մասնագետները զգուշացնում են չպետք է թերագնահատել մրգերի ազդեցությունը մարդու առողջության վրա, քանի որ դրա չափազանց մեծ քանակությունը կարող է հանգեցնել լյարդի ճարպակալման:

Մեկ այլ ռիսկի գործոն է դեղերի կանոնավոր օգտագործումը: Լյարդի վրա ազդող կողմնակի ազդեցությունների վտանգը սովորաբար ցածր է, բայց եթե ունեք այնպիսի ախտանիշներ, ինչպիսիք են հոգնածությունը, ախորժակի կորուստը և որովայնի ցավը, ավելի լավ է խորհրդակցեք բժշկի հետ:

Բացի այդ, նստակյաց ապրելակերպը եւս կարող է հանգեցնել լյարդի խնդիրների: Մարմինը ճարպային հյուսվածք է կուտակում ոչ միայն մաշկի տակ, այլեւ ներքին օրգանների շուրջ, ինչը կարող է հանգեցնել բորբոքման։ Կանոնավոր վարժությունները կարող են օգնել նվազեցնել լյարդի ճարպային հիվանդության զարգացման ռիսկը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր