Վթարային աշխատանքներով պայմանավորված 24 ժամ ջուր չի լինելու հետևյալ հասցեներ          Մայիսի 29-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը       Անցյալը, ներկան, ապագան մեկ ամբողջություն են, բայց չգիտես ինչու դիտարկում ենք յուրաքանչյուրին սուբյեկտիվորեն    

13 փետ 2024 23:06

Տեսանյութ.Հայ Առաքելական եկեղեցին նշում է Տեառնընդառաջը, որն է տոնի խորհուրդը

Տեսանյութ.Հայ Առաքելական եկեղեցին նշում է Տեառնընդառաջը, որն է տոնի խորհուրդըՏեառնընդառաջը Հայ Եկեղեցու ամենասիրված տոներից է, որ նշվում է Սուրբ Ծննդից հետո 40-րդ օրը` փետրվարի 14-ին։ Եկեղեցական ավանդույթի համաձայն տոնը սկսվում է նշվել նախատոնակով` փետրվարի 13-ի երեկոյից։ Բոլոր եկեղեցիներում երեկոյան ժամերգության ավարտին կատարվում է Անդաստան` օրհնվում են աշխարհի չորս կողմերը, ապա մարդիկ եկեղեցուց վառվող մոմեր են տանում տուն, ինչը խորհրդանշում է Քրիստոսի լույսն ու օրհնությունը։ Այդ մոմով իրենց բակերում խարույկ են վառում։ 

Խարույկներ են վառվում նաեւ եկեղեցիների բակերում։ 
Եկեղեցու հայրերի մեկնաբանությամբ` խարույկները խորհրդանշում են այն կանթեղներն ու ջահերը, որոնք մարդիկ վառեցին ու շտապեցին Երուսաղեմի տաճար, երբ Մանուկ Հիսուսի տաճար մտնելիս ահավոր բարձր աղմուկով բացվեցին արեւելյան դռները, որոնք տարիներ շարունակ փակ էին։ 

Արարատյան Հայրապետական թեմի Սուրբ Երրորդություն եկեղեցու բակում խարույկը վառեց եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Արարատ քահանա Օրդոյանը։ 

Տեառնընդառաջի տոնին ամեն տարի բազմաթիվ պսակադրություններ են լինում։ Այսօր Սուրբ Երրորդություն եկեղեցում պսակադրվելուց հետո զույգը մասնակցեց  ժամերգությանը, Անդաստանին, ապա խարույկի շուրջ ժողովրդական տոնախմբությանը։ 

Տեր հայրը ժողովրդին Նարեկ Մատյաններ, մոմեր ու ժենգյալով հաց բաժանեց։ Ժենգյալով հացը թխել էին արցախցի կանայք։ Այս կերպ համայքն իր զորակցությունը ցույց տվեց բռնի տեղահանված մեր հայրենակիցներին։

Փետրվարի 14-ին՝ ժամը 10.30-ին, Երեւանի բոլոր եկեղեցիներում մատուցվելու է Սուրբ Պատարագ։ Ավարտին կատարվելու է Նորապսակների օրհնության կարգ, քանի որ Ն.Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Հայրապետի տնօրինությամբ տոնը հռչակված է նորապսակների օրհնության օր։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր