Մարտի 17-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Ոչ մի իսլամական պետություն օգնության չի հասել Իրանի ժողովրդին, բայց Իրանի ժողովուրդը իր ուժեղ կամքով, ճնշեց չար թշնամուն       «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածուն Ռոբերտ Քոչարյանն է, Քոչարյանն ու ՀՅԴ-ն կշարունակեն համագործակցությունը    

15 փետ 2024 08:46

Փաշինյանը նպատակ ունի «հեղափոխություն» իրականացնել կառավարության ներսում՝ շատերին անակնկալ պաշտոնանկ անելով.«Ժողովուրդ»

Փաշինյանը նպատակ ունի «հեղափոխություն» իրականացնել կառավարության ներսում՝ շատերին անակնկալ պաշտոնանկ անելով.«Ժողովուրդ»«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է փնտրել կառավարական կաբինետի նոր անդամների:

«Ժողովուրդ» օրաթերթի՝ կառավարությանը մոտ կանգնած աղբյուրները փոխանցում են, որ Փաշինյանը նպատակ ունի «հեղափոխություն» իրականացնել կառավարության ներսում` առաջիկայում շատերին անակնկալ պաշտոնանկ անելով: Ըստ մեր աղբյուրների՝ այս պահին միակ անձեռնմխելի անձը ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն է, որի աշխատանքից, կարծես թե, գոհ են եւ՛ Փաշինյանը, եւ՛ իշխանության, եւ՛ ՔՊ վերնախավի ներսում: Մեր աղբյուրները չեն բացառում, որ Փաշինյանը այդ հարցում եւս մտափոխվի:

Գերատեսչության բոլոր ղեկավարներից, կառավարության ենթակա բոլոր մարմիններից, վարչապետին ենթակա բոլոր մարմինների ղեկավարներից Փաշինյանը դժգոհ է ու մարդկանց է փնտրում՝ մեկը մյուսով փոխարինելու համար: Վարչապետը կադրային լուրջ խնդիրների առաջ է կանգնած. օրենսդիր մարմնի անդամներին, որոնք իր հավատարիմներն են, վստահում է, առաջարկում է տեղափոխվել գործադիր մարմին: Այդ հարցում, սակայն, դեռեւս հաջողություն չունի. պատգամավորները հրաժարվում են նախարարի պորտֆեյլ վերցնել: Այս պահին Փաշինյանի հույսը կադրային բանկն է, բայց, ըստ ՔՊ-ական մեր աղբյուրների, այնտեղից էլ չի կարողանում մարդ գտնել»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր