Օգոստոսի 1-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Հեղուկ գազի գների բարձրացումը պայմանավորված է ձեռքբերման գնի բարձրացմամբ, Վրաստանում լոգիստիկ խնդիրներով       ԱՄՆ-ն պետք է փոխհատուցի Իրանի կրած վնասները վերջին 12-օրյա պատերազմի ընթացքում    

15 փետ 2024 11:00

Ողբերգական դեպք՝ Տավուշի մարզում․ Իջևանի հիվանդանոց է տեղափոխվել 1 ամսական երեխայի դի

Ողբերգական դեպք՝ Տավուշի մարզում․ Իջևանի հիվանդանոց է տեղափոխվել 1 ամսական երեխայի դիSHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ փետրվարի 12-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 06։00-ի սահմաններում «Իջևան» բժշկական կենտրոնից ահազանգ է  ստացվել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Իջևանի բաժին և հայտնել են, որ մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխվել երեխայի դի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Իջևանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի տեղակալ Աչինյանի գլխավորությամբ։

Տեղում պարզվել է, որ մահացածը Տավուշի մարզի գյուղերից մեկի բնակիչ 1 ամսական Սոֆի Խ․-ն է։

Ըստ երեխայի ծնողների հայտարարության՝ երեխան տանը իրենց ներկայությամբ հանկարծամահ է եղել։

Հիվանդանոց է ժամանել նաև Հայաստանի Քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Արտաքին զննությամբ՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր