Արարատի մարզում ծնողները 9-ամյա տղային հայտնաբերել են մահացած

Ժամանել են նաև Հայաստանի Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության խումբը՝ վարչության պետ Տիգրան Շոխոյանի, վարչության պետի տեղակալ Նարսես Մուրադյանի ու Մասիսի քննչական բաժնի պետ Սամվել Անդրեասյանի գլխավորությամբ։Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը նշված տան բնակիչ 9-ամյա Արեգ Գ․-ն է, ով սովորում է Երևանի դպրոցներից մեկի 2-րդ դասարանում։
Ըստ ծնողի հայտարարության՝ երեխան տանը հանկարծամահ է եղել։Դատբաժշկի նախնական եզրակացության համաձայն արտաքին զննությամ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
Դեպքի փաստով Մասիսի քննչական բաժնում «սպանություն» (հանկարծամահություն) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։