Ադրբեջանցի բլոգեր. «Իսկ աշխարհը կրկին լռում է… Իլհամ Ալիևը Ղարաբաղում սպանել է հազարավոր հայերի և ադրբեջանցիների, Հեյդար Ալիևը Խոջալուում իրականացրել է ցեղասպանություն, որում մեղադրել է Հայաստանին»          Տեսանյութ. Կոշիկները տափակացրեք, եղունգները կարճացրեք. մեզ առաջիկայում Աստծո կամոք՝ շատ լուրջ օրեր են սպասվում, շատ փոփոխությունների օրեր, պատրաստ եղեք       Դուք պատկերացնո՞ւմ եք՝ սա ինչ ցավ ա.Կիրանցից հետn մեր hերթն է.նշված քարտեզի մեջ նաև Տիգրանաշենն է    

15 փետ 2024 09:45

Քերոբյանն ինքնակամ չի հեռացել․ հեռացրել են.«Հրապարակ»

Քերոբյանն ինքնակամ չի հեռացել․ հեռացրել են.«Հրապարակ»«Հրապարակ»-ը գրում է․

«Վահան Քերոբյանը երեկ կեսօրին Ֆեյսբուքում գրեց իր հեռանալու մասին, որից հասկացվեց, որ նա ինքնակամ չի հեռացել` հեռացրել են։ «Ստացվեց այնպես, որ ես էկոնոմիկայի նախարարի պաշտոնում այլևս չեմ ծառայելու Ձեզ։ Այս 3-ից ավել տարվա ընթացքում աշխատել եմ անմնացորդ նվիրվածությամբ, լցված սիրով Հայաստանի յուրաքանչյուր բնակչի նկատմամբ։

Աշխատել եմ շաբաթական առնվազն 6 օր, միջինում առավոտվա 8-ից երեկոյան 9-ը, 3 տարվա ընթացքում, ընդհանուր առմամբ, 15-16 օգտագործված արձակուրդային օրերով»,- գրել է նա: Կառավարության մեր աղբյուրներին հարցրինք, թե ինչու է հեռանալու տեքստն այսքան էմոցիոնալ ստացվել: Պարզվում է՝ նրա նկատմամբ անհարգալից են վերաբերվել․ դիմում գրելու հրահանգը նա ստացել է ոչ թե վարչապետից, այլ կառավարության աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանից: Ի դեպ, արդեն ավանդույթ է դառնում` Փաշինյանը հարկ չի համարում իր սև ցուցակում հայտնված պաշտոնյաներին բացատրել, թե ինչու չի ուզում այլևս իրենց հետ աշխատել, հրահանգը փոխանցում է «չերեզով»:

Ըստ որոշ լուրերի, այդպես է վարվել նաև Լոռվա մարզպետ Արամ Խաչատրյանի հետ։ Իսկ Քերոբյանի ազատումը փորձում են մտցնել էկոնոմիկայի նախարարության շուրջ ծավալված կոռուպցիոն պատմության ներքո, սակայն տևական ժամանակ լուրեր կային, որ նման պահանջ են ներկայացրել իշխանության սորոսական փայատերերը: Ինքը՝ Քերոբյանը, պնդում էր, որ խոսք չի կարող գնալ կոռուպցիայի մասին, որ վարույթներից մեկով պետությունը վնաս չի կրել, մյուսով էլ գնահատման խնդիր կա, և այդ քրգործը վնասելու է ծրագրերի իրականացմանը»։

Հոդվածն ամբողջութամբ՝ սկզբնաղբյուր կայքում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր