Իրանը պլանավորում է «անվտանգության վճար» սահմանել Պարսից ծոցում նավերի համար          Բժշկական համալսարանի դիմաց մեքենան չզիջելու պատճառով հնչել են հայհոյանքներ, մասնակիցները միմյանց հարվածներ են հասցրել       Հայտնի է, թե ով կներկայացնի Հայաստանը «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում    

15 փետ 2024 12:54

ՀՀ-ն կարծես թե մոռացել է Ղարաբաղյան 2-րդ պատերազմի արդյունքները. մեզ հետ շանտաժի լեզվով խոսելը նրանց թանկ կարժենա

ՀՀ-ն կարծես թե մոռացել է Ղարաբաղյան 2-րդ պատերազմի արդյունքները. մեզ հետ շանտաժի լեզվով խոսելը նրանց թանկ կարժենաԵթե ​​Հայաստանն իր օրենսդրությունը չբերի նորմալ վիճակի, խաղաղության պայմանագիր չի լինի. Այս բացահայտ շանտաժը հնչեցրել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երդմնակալության հերթական արարողության ժամանակ։


«Եթե մեր նկատմամբ տարածքային պահանջներին վերջ չդնեն, եթե Հայաստանը իր օրենսդրությունը չվերադարձնի բնականոն հուն, ապա, բնականաբար, խաղաղության պայմանագիր չի լինի»,- հավելել է Ալիևը։


Նշենք, որ լկտի հայտարարությունն արվել է չորս հայ զինծառայողների կյանք խլած հերթական ագրեսիայի հաջորդ օրը։


«Հայաստանը կարծես թե մոռացել է Ղարաբաղյան Երկրորդ պատերազմի արդյունքները»,- միանշանակ շարունակել է Ալիևը։


«Մենք Հայաստանի տարածքի նկատմամբ պահանջ չունենք, բայց իրենք էլ պետք է հրաժարվեն իրենց պահանջներից։ Մեզ հետ անհիմն պնդումների և շանտաժի լեզվով խոսելը նրանց թանկ կարժենա, և դա, հավանաբար, տեսնում են բոլորը»,- ընդգծել է Ալիևը։


Հիշեցնենք, որ Ադրբեջանի օրենսդրության համաձայն՝ Հայաստանի ողջ տարածքը իբր «պատմական ադրբեջանական հողեր» են, ուստի Ալիևի հավաստիացումները, որ «մենք հավակնություններ չունենք Հայաստանի տարածքի նկատմամբ» դատարկ արտահայտություն են։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր