Երևանում ուսուցչի կողմից կիրառվել է հոգեբանական և ֆիզիկական բռնություն տարրական դասարանների սովորող աշակերտների նկատմամբ          Տեսանյութ.Արցախից բռնի տեղահանված ընտանիքների երեխաները հոգեբանական ինչ խնդիրների են բախվում       Ու քանի որ նա հայրենասեր մարդկանց անվանեց «շուն», ես էլ առաջարկում եմ՝ իրեն անվանեն «ատլախ»    

15 փետ 2024 13:42

Ադրբեջանը չորս գյուղ է ուզում․Բանակցություններով չտաք, պատերազմով կվերցնեմ

Ադրբեջանը չորս գյուղ է ուզում․Բանակցություններով չտաք, պատերազմով կվերցնեմԱդրբեջանը վերջին շրջանում խոսում է չորս գյուղերի մասին։ Այդ մասին Կառավարության այսօրվա նիստում ասաց Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելով, թե ինչ է ուզում Ադրբեջանը։

Նրա խոսքով` միևնույն ժամանակ, Ադրբեջանը հրաժարվում է ընդունել, որ ադրբեջանական օկուպացիայի տակ են գտնվում  ՀՀ 31 ոչ անկլավային գյուղերի կենսական տարածքներ։

«Այսինքն՝ այս 4/31-ը վերաբերում է ոչ անկլավային գյուղերին։ Այս իրավիճակին մեր դիրքորոշումը խիստ կառուցողական է։ Մենք ասում ենք, որ որպեսզի զորքերն իրենց այսօրվա դիրքերից հետ գնան, դրա համար անհրաժեշտ է քարտեզի և գետնի վրա վերարտադրել Հայաստան-Ադրբեջան սահմանը, և երկու երկրի զորքերը հետ քաշել այդ սահմանի գծից»,- նշեց նա։

Ըստ Փաշինյանի՝ սահմանի վերարտադրությունից հետո, եթե պարզվի, որ այդ գծից առաջ զորքեր կան, երկուստեք պետք է հետ քաշվեն։

«Պաշտոնական Բաքուն փորձում է այս իրադրությունը ձևակերպել այնպես, որ իր զորքերն այս 31 գյուղերից հետ չգնան։ Սա կառուցողական դիրքորոշում չէ»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։
«Ադրբեջանը շարունակում է վարել «այն, ինչ ուզում եմ, տվեք ինձ բանակցային եղանակով, հակառակ դեպքում ես դա կվերցնեմ պատերազմով» քաղաքականությունը»,-նկատեց Փաշինյանը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր