Մայիսի 2-ին և 3-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Մայիսի 2 -ին վթարի կանխարգելման աշխատանքներով պայմանավորված ջուր չի լինելու հետևյալ հասցեներում       Ժիրայր Սէֆիլյանն ազատ արձակվեց. ոստիկանները նրան և ԱԺԲ մյուս առաջնորդներին բերման էին ենթարկել    

17 փետ 2024 14:15

Նրանց համար գլխավորը Կովկասում հնարավորինս մեծ կրակ վառելն է, թող բոլորն այրվեն տարածաշրջանային պետությունները՝ Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը

Նրանց համար գլխավորը Կովկասում հնարավորինս մեծ կրակ վառելն է, թող բոլորն այրվեն՛ տարածաշրջանային պետությունները՝ Հայաստանը, Ադրբեջանը, ՎրաստանըAlpha News-ը գրում է.


Ռուս քաղաքագետ Բոգդան Բեզպալկոն մեկնաբանել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինի խոսքերն այն մասին, որ Հարավային Կովկասի տարածաշրջանում բոլոր հարցերը պետք է լուծեն հենց տարածաշրջանի երկրները:


«Մի շարք պետություններ կարող են, այսպես ասենք, հրահրել կովկասյան պետություններին, այդ թվում՝ Հայաստանին, մի շարք չմտածված գործողությունների և զինված հակամարտության վերսկսման ՝ նրանց գայթակղելով ինչ-որ պատրանքներով: Այստեղ իզուր չէ հիշատակված Ֆրանսիան, քանի որ հենց Ֆրանսիայի հետ է, որ ներկայիս ՀՀ ղեկավարությունը հիմա սկսում է ինտենսիվորեն զարգացնել ռազմական, ռազմաքաղաքական և այլ կապեր: Այս իրավիճակում Ֆրանսիան զենք մատակարարելով, ՀՀ զինված կամ հատուկ ջոկատայիններին վարժեցնելով՝ կարող է նրան հրահրել չմտածված որոշումների կամ արձագանքել ոչ այնքան մտածված ինչ-որ սադրանքների: Կարծում եմ, որ Գալուզինը հենց դա նկատի ուներ:


Ինչ վերաբերում է այն պետություններին, որոնք կարող են և պետք է կարգուկանոն հաստատեն Կովկասում, պաշտպանեն մինչ այժմ ձևավորված խաղաղությունը, որը բավականին փխրուն է, ապա կրկին այստեղ առաջին հերթին խոսքը գնում է այն քաոսի և անկայունության գլխավոր շահառուների մասին, որոնք փորձում են Կովկաս մտցնել որոշ երկրներ», - կարծում է փորձագետը։


Քաղաքագետն անդրադարձել է նաև տարածաշրջանում Թուրքիայի ապակառուցողական դերին, ընդգծել նրա ծավալապաշտական նկրտումներն ու խաղը տարբեր հարթակներում, ինչի ֆոնին այդ երկիրը զբաղված է տարածաշրջանային խնդիրներով։


«Իհարկե, Թուրքիան, որպես պետություն, որի ղեկավարությունն ունի պանթյուրքիստական և նեոկայսերական հավակնություններ, այն երկիր չէ, որը շահագրգռված է Կովկասում կայունության պահպանմամբ։ Նա շահագրգռված է հասնելու սեփական նպատակներին, որոնք արտացոլված են պանթուրքիզմի կամ նեոօսմանիզմի մեջ, բայց միևնույն ժամանակ մասամբ համընկնում են համաշխարհային Արևմուտքը ներկայացնող երկրների՝ Մեծ Բրիտանիայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների շահերին։


Իսկ նրանց համար գլխավորը պարզապես Կովկասում հնարավորինս մեծ կրակ վառելն է, որում թող բոլորն այրվեն։ Եւ տարածաշրջանային պետությունները՝ Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը և այն պետությունները, որոնք հավակնում են ավելի մեծ դերակատարության՝ Ռուսաստանը, Չինաստանը, Իրանը, Թուրքիան, գուցե նույնիսկ Իսրայելը և ընդհանրապես բոլոր նրանք, որոնք այնտեղ են։ Որքան շատ անկայունության օջախներ լինեն արևելյան կիսագնդում, այնքան ավելի հանգիստ և հեշտ կլինի արևմտյան կիսագնդում, որտեղ հնարավոր կլինի կառավարել, կապիտալ ներգրավել, հրավիրել մասնագետների, և այնտեղ կարգուկանոն կլինի, այլ ոչ թե այն անկարգությունը, որը նկատվում է արևելյան կիսագնդում», - եզրափակել է Բեզպալկոն:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր