Մայիսի 1-ին և 2-ին Արեգակի վրա կարող են լինել ամենաուժեղ X դասի բռնկումներ, մագնիսական փոթորիկը կարող է ծածկել Երկիրը          Ադրբեջանը մայիսից պատրաստվում է սկսել բնակեցնել հայկական Շուշի քաղաքը       Ադրբեջանի հետ շուտափույթ սահմանազատումն ու սահմանագծումը սպառնալիք է ՀՀ անվտանգության, կենսագործունեության ու հետագա գոյության համար    

17 փետ 2024 14:36

ՌԴ-ն չի բավարարվի միայն Ուկրաինայով. ռուսական հաղթանակի գինը շատ թանկ կլինի հասարակության համար

ՌԴ-ն չի բավարարվի միայն Ուկրաինայով. ռուսական հաղթանակի գինը շատ թանկ կլինի հասարակության համարՖրանսիայի արտաքին գործերի նախարար Ստեֆան Սեժուրնեն սյունակ է հրապարակել Le Monde-ում, որտեղ անդրադարձել է Ուկրաինային աջակցելու շարունակման անհրաժեշտության մասին, քանի որ «ռուսական հաղթանակի գինը պարզապես անընդունելի կլինի հասարակության համար», փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։
 
Նա թվարկում է Ուկրաինայի կապիտուլյացիայի հնարավոր հետևանքները՝ պատերազմի տարածում դեպի Եվրոպա, տնտեսական ճնշում Մոսկվայի կողմից, պատերազմի վերածումը երկրների միջև «հարաբերությունների նորմալ ձևի»։
 
«Ռուսաստանը չի բավարարվի միայն Ուկրաինայով։ Մոսկվայի հաղթանակը մեզ խաղաղություն չի բերի, այլ Պուտինին կխրախուսի իրականացնել իր ծավալապաշտական երևակայությունը՝ օգտագործելով նույն միջոցները՝ ուժ, և նույն պատրվակը՝ պայքար «հավաքական Արևմուտքի» դեմ։
 
Վտանգը կանգ չի առնի Եվրամիության և ՆԱՏՕ-ի սահմաններում։ Մեր դաշնակիցներն ու գործընկերներն Արևելյան Եվրոպայում արդեն զգացել են դա»,- գրել է Սեժուրնեն։ Նրա կարծիքով՝ Ուկրաինային աջակցության դադարեցումը նույնպես չի օգնի գնաճի և էներգետիկ ճգնաժամի դեմ պայքարում, քանի որ Ռուսաստանն աննախադեպ միջոցներ կունենա Եվրոպայի վրա տնտեսական ճնշում գործադրելու, ինչպես նաև պարենային անվտանգությունը խաթարելու համար։ Այդ իսկ պատճառով այն ջանքերը, որ եվրոպական երկրները գործադրում են ուկրաինացիների հետ միասին, միանգամայն ողջամիտ են։ «Եկեք չտրվենք հոգնածության և անտարբերության գայթակղությանը։ Ռազմաճակատում ձախողված Ռուսաստանը մտադիր է հաղթել՝ հուսահատեցնելով մեզ՝ համոզելով, որ ինքն առավելություն ունի, և որ ոչինչ չի կարող խանգարել իր իմպերիալիստական ​​նպատակներին։ Դա այդպես չէ։ Ռուսաստանը չի հաղթում Ուկրաինայում»,- ընդգծել է Ֆրանսիայի ԱԳ նախարարը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր