Ամուսնուս կյանքը վտանգված է, դիմում եմ ամբողջ աշխարհին. Վիգեն Էուլջեքջյանի կնոջ ահազանգը          Տեսանյութ.Թուրքիայում նորից մոլեգնում են անտառային հրդեհները       Բաքվում պահվող հայ գերիների շրջանում եղել են ինքնասպանության փորձեր. «Ազատություն»    

19 փետ 2024 10:09

Ուկրաինայի հարցով Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցը չէ, ուկրաինացի ժողովուրդը մեր բարեկամ ժողովուրդն է

Ուկրաինայի հարցով Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցը չէ, ուկրաինացի ժողովուրդը մեր բարեկամ ժողովուրդն էՄեր արտաքին քաղաքականության նպատակը մեր տարածքային ամբողջականությունը, անկախությունը, ինքնիշխանությունը պահպանելն է: Այս մասին ասել է  Նիկոլ Փաշինյանը Մյունխենի և հարակից շրջանների հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ։

«ԵՄ-ի եւ ընդհանրապես մեր բոլոր արեւմտյան գործընկերների հետ հարաբերություններում, ես կարեւորում եմ ոչ միայն նյութական հարաբերությունները, այլեւ արժեքաբանական հարաբերությունները: Ժողովրդավարությունը մեզ համար կարեւորէ, թե կարեւոր չի, այսինքն սրա վրա պետք է կառուցենք: ԵՄ-ի հետ մեր կապերը ժողովրդավարության պատճառով է զարգանում այսօր: ԵՄ-ն մեզ աջակցում է ժողովրդավարության հարցով եւ մենք էլ սովորում  ենք՝ ինչ է ժողովրդավարությունը»,-ասաց նա:

Նա նորից նշեց, որ Ուկրաինայի հարցով Հայաստանը Ռուսաստանի գործընկերը չի, եւ ասաց, որ շատ ցավում է, որ չի կարող ազդեցություն ունենալ իրավիճակի վրա:

«Ուկրաինացի ժողովուրդը մեր բարեկամ ժողովուրդն է, մենք դա էլ պետք է հաշվի առնենք, շնորհակալության հարց կա չէ, Ուկրաինայում հայերը ոնց են զգացել իրենց, լավ են զգացել, մենք հո երախտամոռ չենք, չենք կարող սա մոռանալ»,-ասաց նա: 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր