Երևան-Արմավիր ճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Ford Transit»-ը, կա 3 տուժած          Մենք երկու հատ ատոմակայան ենք ստեղծել, առանց աղմուկ-աղաղակի, առանց ժապավեն կտրելու       Կառավարությունը, հետաձգելով մետրոյի «Աջափնյակ» կայարանի ֆինանսավորումը, 2 միլիարդ դրամ է տվել, որ 45 տրոլեյբուս և104 վերելակ գնվի    

19 փետ 2024 19:20

Երրորդ երկրները պետք է կառուցողական ներդրում ունենան, ոչ թե փորձեն «թունավորել» Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը

Երրորդ երկրները պետք է կառուցողական ներդրում ունենան, ոչ թե փորձեն «թունավորել» Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացըԵրրորդ կողմերը պետք է հնարավորինս կառուցողական ներդրում ունենան այս գործընթացում, այլ ոչ թե փորձեն թունավորել այն»,- ընդգծեց նա։

Ադրբեջանի և Հայաստանի միջև երկարաժամկետ խաղաղության համաձայնագրի ստորագրումն անշուշտ խաղաղության և կայունության հույսի աղբյուր կհանդիսանա ինչպես տարածաշրջանում, այնպես էլ ողջ աշխարհում։ Այս մասին Անկարայում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

Նրա խոսքով՝ Անկարան սերտորեն համագործակցում է Բաքվի հետ Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հարցերի շուրջ։ «Թուրքիան և Ադրբեջանը գործում են միասին՝ ուս ուսի տված»,- ասել է Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

Թուրքիայի նախագահը կոչ է արել Հայաստանին դիտարկել խաղաղ գործընթացը երկարաժամկետ ռազմավարական հեռանկարի պրիզմայով։

«Երրորդ կողմերը պետք է հնարավորինս կառուցողական ներդրում ունենան այս գործընթացում, այլ ոչ թե փորձեն թունավորել այն»,- ընդգծեց նա։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր