Մայիսի 1-ին և 2-ին Արեգակի վրա կարող են լինել ամենաուժեղ X դասի բռնկումներ, մագնիսական փոթորիկը կարող է ծածկել Երկիրը          Ադրբեջանը մայիսից պատրաստվում է սկսել բնակեցնել հայկական Շուշի քաղաքը       Ադրբեջանի հետ շուտափույթ սահմանազատումն ու սահմանագծումը սպառնալիք է ՀՀ անվտանգության, կենսագործունեության ու հետագա գոյության համար    

20 փետ 2024 11:18

Տեսանյութ.Թուրքն է մեղավոր, միշտ կրակում է մեզ վրա, միշտ.Ադրբեջանական զինծառայողները գտնվում են գյուղի դպրոցի անմիջական հարևանությամբ

Տեսանյութ.Թուրքն է մեղավոր, միշտ կրակում է մեզ վրա, միշտ.Ադրբեջանական զինծառայողները գտնվում են գյուղի դպրոցի անմիջական հարևանությամբՄարդու իրավունքների նախկին պաշտպան, «Թաթոյան» հիմնադրամի նախագահ Արման Թաթոյանը փետրվարի 16-ին այցելել է Սյունիքի մարզի Ներքին Հանդ բնակավայր, որի ուղղությամբ Ադրբեջանն օրեր առաջ կրակոցներ էր արձակել:


«2022 թվականի սեպտեմբերի 13-ից հետո մեր բնակչությանն ապրելակերպն օր օրի վատանում է»,- նշել է Ներքին Հանդի վարչական շրջանի ղեկավար Խաչատուր Բաբայանը:


Նրա խոսքով, այդօրվա դրությամբ գերեզմանոցը, արոտավայրերը, եկեղեցին թշնամու վերահսկողության տակ են:


«Պատերազմի ժամանակ մեր խմելու ջրի ակունքները բարձունքից էին գալիս, որն այսօր թշնամին զավթել է», - հավելեց նա:


Գյուղի բնակիչներից մեկը հայտնեց, թե տարուց ավելի է՝ չեն կարողանում այցելել իրենց հարազատների շիրիմներին: 


«Տարուց  ավելի է՝ հող չենք մշակում: Կրակում են, բայց մենք ոչ մի բանից տեղյակ չենք: Թուրքն ա մեղավոր, միշտ կրակում է մեզ վրա», - նշել է նա:


Գյուղի մեկ այլ բնակիչ հայտնեց, թե հակառակորդը շատ մոտ է գտնվում՝ ցույց տալով կրակոցների վնասները:


Արման Թաթոյանը հայտնեց, թե Ներքին Հանդ գյուղում փաստահավաք աշխատանքներն ապացուցել են, որ ադրբեջանական կրակոցները, որոնցից զոհվել էին հայ զինծառայողները,  արվել են այն վայրերից, որտեղ ներխուժել են:


«Նրանց ներկայության պատճառով մարդիկ խմելու ջուր չունեն: Ադրբեջանական զինված ծառայողները նաև գտնվում են գյուղի դպրոցի անմիջական հարևանությամբ: Դրա պատճառով գյուղի երեխաների, կյանքը,  առողջությունն ու անվտանգությունն ամբողջությամբ խաթարված է: Մարդիկ չեն կարողանում զբաղվել անասնապահությամբ: Արձանագրվում են նաև ականների պայթյուններ», - նշեց նա, հավելելով, որ մարդիկ ապրում են վախի պայմաններում:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր