Իշխանական ճնշումը բերում է պառակտում, ընդվզում, իսկ վերջում՝ օրինական կաթողիկոսի պարտադիր վերադարձ          Ես զրկված եմ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու ժամերգություններին և պատարագներին մասնակցելու իմ օրինական և հիմնարար իրավունքից       24-ամյա վարորդը «Mercedes CLS»-ով բшխվել է բազալտե եզրաքարին և վրшերթի ենթարկել մրգավաճառին, վերջինը տեղափոխվել է հիվանդանոց    

20 փետ 2024 20:31

Վրաստանը կշարունակի Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ չկիրառելու քաղաքականությունը

Վրաստանը կշարունակի Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ չկիրառելու քաղաքականությունըՎրաստանի իշխանությունները կշարունակեն հետևել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ չկիրառելու քաղաքականությանը։ Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։

«Երբ հարցը վերաբերում է պատժամիջոցների վերաբերյալ մեր քաղաքականությանը, մենք շատ հստակ դիրքորոշում ունենք: Մենք պատժամիջոցներ չենք կիրառում, և ունենք շատ ամուր փաստարկներ այս հարցում: Սա մեր քաղաքականությունն է, որին մենք պատրաստվում ենք հետևել ապագայում ևս»,- ասել է Կոբախիձեն Բրյուսելում Վրաստան-ԵՄ Ասոցացման խորհրդի նիստի արդյունքներով ճեպազրույցում։

Միևնույն ժամանակ, Կոբախիձեն նշել է, որ Վրաստանը կշարունակի քաղաքական աջակցություն ցուցաբերել Ուկրաինային՝ «վրաց և ուկրաինացի ժողովուրդների միջև գոյություն ունեցող առանձնահատուկ բարեկամության պատճառով»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր