Տեսանյութ.«Առողջ երեխուս տարան, ոչինչ չտվեցին»․ 21-ամյա ծննդկանը մահացել է ծննդաբերությունից 10 օր անց

Հարազատները նրան տուն են տարել, հաջորդ օրվանից մղձավանջը սկսվել է․ Լուիզայի վիճակը կտրուկ վատացել է, կրկին հիվանդանոց են տարել, սկզբում՝ «Սևանի» ԲԿ, հետո տեղափոխել են Երևան՝ «Աստղիկ» ԲԿ։ Այստեղ վիրահատել են 21-ամյա ծննդկանին, հեռացրել արգանդը։ Առողջական վիճակն օր օրի վատացել է, մայրը պատմում է, որ վերակենդանացման բաժանմունքում Լուիզան անճանաչելի էր, ոտքերն ու ձեռքերն այտուցված, գիտակցությունը՝ կորցրած։ «Աստղիկ» բժշկական կենտրոնի մանկաբարձ-գինեկոլոգ, ծնարանի ավագ բժիշկ Ռուզաննա Սելիմյանը Factor TV-ի հետ զրույցում հերքեց, թե ծննդկանը մահացել է ծննդաբերության ժամանակ արված սխալի հետևանքով։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննութուն։ Առողջապահության նախարարությունից ասացին՝ քանի դեռ նախաքննություն է ընթանում, պարզաբանում չեն կարող տալ։ Իսկ բժիշկ Սելիմյանը հորդորեց սպասել փորձաքննության արդյունքներին, որից հետո միայն «Աստղիկ» ԲԿ-ն պարզաբանում կտարածի։ Մահացած ծննդկանի ծնողներն արդար դատավարություն են պահանջում։
Մանրամասները՝ տեսանյութում։