Ուռճացված սպասելիքներ․ Իսկանդերը փոխարինե՞լ ֆրանսիական արտադրության զրահամեքենաներով և հեռադիտակներով՝ անտեսելով ռուսական գերժամանակակից տեխնիկան
![Ուռճացված սպասելիքներ․ Իսկանդերը փոխարինե՞լ ֆրանսիական արտադրության զրահամեքենաներով և հեռադիտակներով՝ անտեսելով ռուսական գերժամանակակից տեխնիկան Ուռճացված սպասելիքներ․ Իսկանդերը փոխարինե՞լ ֆրանսիական արտադրության զրահամեքենաներով և հեռադիտակներով՝ անտեսելով ռուսական գերժամանակակից տեխնիկան](https://mail.hayacq.com/uploads/posts/2018-12/1543653460_8481895.jpg)
Բացի նշված տեխնիկայից, Հայաստանը Ֆրանսիայից կգնի GM200 ռադիոտեղորոշիչ երեք կայան։ Անշուշտ, սպառազինության ձեռքբերման դիվերսիֆիկացիան ողջունելի է։ Այդուհանդերձ, GM200 ռադիոտեղորոշիչ կայանները սահմանափակ հնարավորություններով հետախուզական բնույթի սպառազինություն են, և դժվար չէ արձանագրել, որ հայ-ֆրանսիական ռազմատեխնիկական համագործակցության շուրջ աղմուկն՝ իր հնարավոր բացասական հետևանքներով, ավելի մեծ է, քան երկրի վրա ձեռք բերված էֆեկտը: Գործարքը ֆրանսիացիների հետ Նիկոլ Փաշինյանը կօգտագործի ներքաղաքական PR-ի համար։ Իսկ Փարիզի համար այս թեման ավելի լայն տարածաշրջանային համատեքստի «այցեքարտն» է, որից, որպես քաղաքական արդյունք, մենք կարող ենք քաղել հերթական «բարոյական հաղթանակը:
Ֆրանսիան թեև սպառազինությունների արտահանման ցուցանիշով աշխարհում առաջատար երկրներից մեկն է՝ ընդգրկվելով թոփ-10-ում, սակայն դրա արտադրական հզորություններն այնքան մեծ չեն, որ հնարավոր լինի բավարարել միանգամից մի քանի հաճախորդների պահանջները՝ հնարավորինս սեղմ ժամկետներում: Իրականացնելով ֆրանսիական զենքի ձեռք բերման փիառ արշավը՝ ՀՀ իշխանությունները մոռանում են հիշատակել նաև Փարիզ-Բաքու զարգացող ռազմատեխնիկական համագործակցության մասին: Դիցուք՝ ֆրանսիական արտադրության ադրբեջանական Azerski ռազմական արբանյակը (նախագծի գինը՝ 157 մլն եվրո), որը նախատեսված է կրակի ճշգրտման և սպառազինության համակարգերի դիրքավորման համար, ոչ պակաս կարևոր դեր է խաղացել 2020-ի 44 օրյա պատերազմում։ Ֆրանսիան էներգակիրների զգալի մասը ստանում է Կասպից ծովի ափերից։ Բաքվում ածխաջրածիններ է մղում ֆրանսիական Total կորպորացիան։ Նշենք՝ Բաքու–Թբիլիսի–Ջեյհան խողովակաշարի 5 տոկոսը պատկանում է ֆրանսիացիներին։
Չնայած պաթոսին՝ պետք է նաև նշել, որ ֆրանսիական և, ընդհանրապես, արևմտյան արտադրության զինտեխնիկան ուկրաինական ռազմաճակատում փաստացի պարտվել է ռուսական զենքին: Փաշինյանի կողմից սկիզբ առած զենքի գնման շուկաների դիվերսիֆիկացիան նշանակում է ոչ այլ ինչ, քան դիցուք՝ Իսկանդերը փոխարինել ֆրանսիական արտադրության զրահամեքենաներով և հեռադիտակներով: Հայաստանը՝ Փաշինյանի գլխավորությամբ, առաջնորդվելով Արևմուտքի սիրտը շահելու ցանկությամբ՝ հրաժարվում է գերժամանակակից և արտոնյալ պայմաններով ստացվող ռուսական զենք-զինամթերքից՝ ի օգուտ արևմտյան խաղալիքների, ինչպես իրենք ուկրաինացիներն են անվանել դաշնակիցների մատակարարած ռազմական տեխնիկան...
past.am