Սպասվում է մառախուղ, ավտոճանապարհներին մերկասառույց, օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով          Ավտոտեխսպասարկման կետերից մեկում հրդեհ է բռնկվել «Chevrolet Volt»-ում       Կարգալույծ եկեղեցականն այսուհետ կդասվի աշխարհականների շարքին՝ Արման Սարոյան ավազանի անունով    

26 փետ 2024 09:27

00ՕՕ000 պետհամարանիշը վաճառվել է 300,000 դոլարով

00ՕՕ000 պետհամարանիշը վաճառվել է 300,000 դոլարով«Վարորդի ընկեր» ՀԿ-ի ֆեյսբույքյան էջից տեղեկանում ենք, որ 00ՕՕ000 պետհամարանիշը վաճառվել է 300,000 դոլարով։

Հիշեցնենք, որ աճուրդը մեկնարկել էր փետրվարի 23-ին։ Ներքին գործերի նախարարությունը դեռ ամիսներ առաջ էր հայտարարել, որ պահանջարկը հաշվի առնելով՝ որոշել են գործածության մեջ դնել մեքենայի պետհամարանիշների նոր խմբաքանակ ու վաճառել դրանք աճուրդով։

00 ՕՕ 000 պետհամարանիշի մեկնարկային արժեքն ամենաբարձրն էր՝ 20 միլիոն դրամ (շուրջ 50 հազար դոլար)։ Այդ պետհամարանիշի համար 98 գրանցում կար։

Ըստ շրջանառվող տեղեկությունների` այս պետհամարանիշը գնել է «Մերսեդես» ավտոմեքենայի վարորդ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր