Տեսանյութ.ՌԴ-ի կողմից առաջացավ խանդ, որ մենք սկսեցինք մեր նախարարներին նշանակել,դրանից հետո տեղի ունեցավ 44-օրյա պատերազմը, հետո ԼՂ էթնիկ զտումը

«Դրանից հետո տեղի ունեցավ 44-օրյա պատերազմը, հետո ԼՂ էթնիկ զտումը, տեղի ունեցավ ՀՀ սահմանների էսկալացում։ Դրանց արդյունքը այն էր, որ մենք նշանակեցինք մեր պաշտոնյաներին և ցանկացանք ուրիշ երկրների հետ դաշնակցային հարաբերություններ ստեղծել»,- նշեց Գագիկ Մելքոնյանը։
Հարցին՝ Մոսկվայից հնարավո՞ր է Երևանում իշխանափոխություն անել, պատգամավորն ասաց․
«Արդեն մի քանի տարի է՝ Մոսկվան իր լրատվամիջոցներով ցանկանում է՝ իշխանափոխություն կատարվի, սակայն ժողովուրդը չի կանգնում որոշ մարդկանց կողքին։ Մեր ժողովուդրը պետք է իշխանափոխություն անի, երբ ժողովուրդը ցանկացավ, այն ժամանակ էլ կլինի իշխանափոխությունը։ Հիմա էլ եթե 100 հազար մարդ դուրս գա, կարող է իշխանափոխություն անել»։