Ապրիլի 18-ին երկար ժամանակով կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Օդի ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով․ ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին       Ադրբեջանի և ՌԴ-ի բարձրագույն ղեկավարությունը որոշում են կայացրել ԼՂ-ից խաղաղապահների վաղաժամ դուրսբերման մասին    

27 փետ 2024 12:25

Ես վստահ չեմ, որ իրենք մեր երկրի սահմանները կպաշտպաեն.Ալեն Սիմոնյանի կարծիքով՝ ճիշտ կլինի, որ ռուս սահմանապահները «Զվարթնոց» օդանավակայանից դուրս գան

Ես վստահ չեմ, որ իրենք մեր երկրի սահմանները կպաշտպաեն.Ալեն Սիմոնյանի կարծիքով՝ ճիշտ կլինի, որ ռուս սահմանապահները «Զվարթնոց» օդանավակայանից դուրս գանԲոլոր գործողությունները պետք է լինեն հայելային և պահանջ ներկայացնելը ճիշտ հռետորաբանություն չէ։

Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով հարցին՝ Հայաստանը կատարելո՞ւ է բոլոր պահանջները, որոնց մասին Ալիևը հայտարարում է։

«Ժամանակին, երբ բանակցություններ էին տեղի ունենում, Ալիևը մշտապես կրակում էր մեր զինվորների վրա՝ փորձելով ճնշումներ գործադրել։

Ալիևը շրջանառության մեջ դրեց միջանցք տերմինը, մենք հետո շատ դժվարությամբ հանեցինք  այդ տերմինը։ ՀՀ-ն, երբ որոշի, որ իր Սահմանադրության մեջ բան պետք է փոխվի, այն ժամանակ կփոխի»,- նշեց նա։
Ալեն Սիմոնյանի կարծիքով՝ ճիշտ կլինի, որ ռուս սահմանապահները «Զվարթնոց» օդանավակայանից դուրս գան,
Ալեն Սիմոնյանը «Զվարթնոց» օդանավակայանից ռուս սահմանապահներին դուրս բերելու վերաբերյալ քննարկման մասնակից չի եղել։

«Բայց ես կարծում եմ, որ ճիշտ կլինի, որ իրենք այնտեղից դուրս գան», - լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարեց Սիմոնյանը։

Նա կարծում է, որ Հայաստանը կպաշտպանի իր երկրի սահմանները։

«Ես վստահ չեմ, որ իրենք մեր երկրի սահմանները կպաշտպաեն, դուք վստա՞հ եք, մի քանի անգամ ապացուցվել է, որ չպաշտպանեցին, ամեն ինչ արեցին, որ սահմանները շատ ավելի խոցելի լինեն»,- ասաց ԱԺ նախագահը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր