ՀՀ կառավարությունը Ադրբեջանին է պատրաստվում փոխանցել ՀՀ տարածքում գտնվող ճանապարհը          Տասնյակ կամ 100 միլիոնավոր դոլարները, որը Կրեմլը հատկացրել է հեղաշրջման միջոցով Հայաստանը իր ազդեցության տակ վերադարձնելու համար՝ սկսել են արդեն բաժանել իրենց խամաճիկներին       Ցուցարարների ճնշման ներքո Փաշինյանի հեռացման մասին խոսելը դեռ վաղաժամ է.ՀՀ-ում սահմանազատման դեմ բողոքի ակցիաները կարող են ավարտվել արյունով    

27 փետ 2024 13:37

Ուկրաինացիների հաղթանակն արդեն հավատ չի ներշնչում․Բարդ է լինելու Էրդողանի համար, չեն էլ կարող նեղացնել Պուտինին

Ուկրաինացիների հաղթանակն արդեն հավատ չի ներշնչում․Բարդ է լինելու Էրդողանի համար, չեն էլ կարող նեղացնել ՊուտինինՔաղաքագետ Գարիկ Քեռյանի ֆեյսբուքյան իր էջում գրել է․


«Մեծ Յոթնյակի երկրները փորձում են կիրառել բոլոր հնարավոր գործիքները, որպեսզի թույլ չտան Ռուսաստանի հաղթանակն Ուկրաինայում: Ծանրության կենտրոնը տեղափոխվում է պատժամիջոցների դաշտ, երևի ռազմի դաշտում ուկրաինական բանակի հաղթանակն արդեն հավատ չի ներշնչում: Արևմուտքը ևս հսկայածավալ ռազմական մատակարարումներն արդեն դժվարությամբ է իրականացնում: G7-ը որոշել է խստացնել այն պետությունների դեմ գործողությունները, որոնք օգնում են Ռուսաստանին` շրջանցել պատժամիջոցները: Իհարկե, հասկանալի է, որ այդ ցանկում առաջին և երկրորդ տեղերում են Չինաստանն ու Թուրքիան: Եթե Թուրքիան ստիպված լինի զիջել և միանալ պատժամիջոցներին, էականորեն կարող է հետընթաց գրանցվել ռուս-թուրք/ադրբեջանական համագործակցային ձևաչափում:
 
Այս հանգամանքը միանգամայն իրական կարող է դարձնել Կրեմլի որոշակի տեղաշարժը դեպի հայկական շահերի պաշտպանություն և Իրանի հետ առավել սերտ դաշնակցություն: G7-ի որոշումը, եթե այն իրականացվի, տարածաշրջանային քաղաքական իրադրությանը նոր երանգներ է տալու: Հարավկովկասյան երեք պետություններն էլ, ինչպես գիտենք, չեն միացել պատժամիջոցներին: Բարդ է Էրդողանի համար, չէ, որ Անկարայում սպասում են ամերիկյան կործանիչների գնման գործարքին, բայց և չեն կարող նեղացնել Պուտինին: Ամեն դեպքում մինչև նոյեմբեր, մինչև ԱՄՆ նախագահական ընտրությունների ավարտը ծանրության կենտրոնը տեղափոխվում է պատժամիջոցների գործիքակազմի կիրառում»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր