Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը       Բաքուն հայտարարել է 4 գյուղերի հանձնման, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին    

27 փետ 2024 13:57

«Դլոն» մնաց առանց տորթ».նրան պետք է թմրամիջոց ուղարկվեր հրուշակեղենի տեսքով․ կան ձերբակալվածներ

«Դլոն» մնաց առանց տորթ».նրան պետք է թմրամիջոց ուղարկվեր հրուշակեղենի տեսքով․ կան ձերբակալվածներՓետրվարի 23-ին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Լոռու մարզային վարչության քրեական հետախուզության  բաժնի՝ վարչության պետ Արթուր Զաքարյանի, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Տարոնի բաժնի քրեական հետախուզության  բաժանմունքի ծառայողները՝ բաժնի պետ Արսեն Աղումյանի և քրեական հետախուզության բաժանմունքի պետի տեղակալ Կիրակոսյանի գլխավորությամբ Լոռու մարզում իրականացրել են հատուկ օպերացիա, որը կրել է ««Դլոն» մնաց առանց տորթ» անունը, հաղորդում է Shamshyan.com-ը:


Այդ օրը ոստիկանության Լոռու մարզային վարչությունում ու ոստիկանության Տարոնի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ փետրվարի 23-ին, սովետական բանակի օրվա առթիվ ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում իր պատիժը կրող «Դլո» մականունով Արթուրին պետք է թմրամիջոց ուղարկվի հրուշակեղենի տեսքով։

Անմիջապես մարզի ոստիկանապետ Ա․ Զաքարյանի գլխավորությամբ ոստիկանները գործի են անցնում ու պարզում որոշ հանգամանքներ։

Ըստ օպերատիվ տեղեկությունների Լոռու մարզի բնակիչ 38-ամյա Արշավիր Ա․-ն ձեռք է բերել թմրամիջոց և այն ցանկացել է հրուշակեղենի (տորթ) մեջ քողարկելու միջոցով իրացնել «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում։ Տորթը պետք է հանձնվեր «Դլո» մականունով Արթուրին։

Դեպքի փաստով ոստիկանության Տարոնի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում, որոնք փոխանցվում են Հայաստանի Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն, իսկ նույն օրը ՀՀ Քր օր․-ի 393 հոդվածի հատկանիշներով հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայությամբ ոստիկանության Լոռու մարզային վարչության քրեական հետախուզության բաժնի, ոստիկանության Տարոնի բաժնի և ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Լոռու մարզի պարեկները Լոռու մարզում ձերբակալում և Տարոնի բաժին են բերման ենթարկում Լոռու մարզի բնակիչներ 38-ամյա Արշավիր Ա․-ին, 24-ամյա Կարեն Մ․-ին, 17-ամյա Արայիկ Մ․-ին, 22-ամյա Հարություն Դ․-ին։

Նույն օրը ՀՀ Քր օր․-ի 46-393 հոդվածի հատկանիշներով հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայությամբ ձերբակալվում և ոստիկանության Տարոնի բաժին է տեղափոխվում Լոռու մարզի բնակիչ 32-ամյա Հասմիկ Բ․-ն։

Որոշ ժամանակ անց բերման ենթարկվածներից մեկի մոտ  հայտնաբերվում է ստվարաթղթե արկղ, որի մեջ էլ լինում է հրուշակեղեն (տորթ) և նա հայտնում է, որ փետրվարի 23-ին «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկից իրեն է զանգահարել այնտեղ իր պատիժը կրող «Դլո» մականվամբ Արթուրը և հայտնել, որ իրեն պետք է փոխանցեն տորթը, որը ինքը պետք է բերի «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկ, որ այն հասնի իրեն։

Ոստիկանները պարզել են նաև, ում համաձայնությամբ է տորթը պատրաստվել և ով է այն թխել։ Պարզվել է, որ մինչև տորթը պատրաստելը այն թխողին տվել են ապակյա շշով լուծույթ, որի մեջ եղել է թմրանյութ ու տորթը պատրաստելուց առաջ ապակյա շշի մեջ եղած ողջ լուծույթը լցրել են տորթի մեջ ու այն փոխանցել են Արշավիր Ա․-ին։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր