Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը       Բաքուն հայտարարել է 4 գյուղերի հանձնման, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին    

28 փետ 2024 11:08

Խոշոր վթար է տեղի ունեցել Երևան-Սևան ավտոճանապարհին. վիրավոր վարորդը եղել է ոչ սթափ

Խոշոր վթար է տեղի ունեցել Երևան-Սևան ավտոճանապարհին. վիրավոր վարորդը եղել է ոչ սթափԽոշոր վթար է տեղի ունեցել Երևան-Սևան ավտոճանապարհին. վիրավոր վարորդը եղել է ոչ սթափ

Փետրվարի 27-ին, ժամը 22:42-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Սևանի ՃՈ հենակետի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 47-րդ կմ-ին «Volvo» մակնիշի կցորդիչով բեռնատարի վարորդը 69-ամյա Մակեդոն Մարգարյանը իր վարած Volvo մակնիշի կցորդիչով բեռնատարով, որը բարձված է եղել 22 տոննա մայոնեզով, բախվել է ճանապարհի բաժանարար արգելապատնեշին և կողաշրջվել` մասամբ փակելով ճանապարհի երթևեկությունը. առկա է վառելիքի արտահոսք:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը բեռնատարից դուրս է բերվել տեղի ուժերով և հոսպիտալացվել բժշկական կենտրոն, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է ոչ սթափ՝ խմածության ամենաբարձր աստիճան:

Վթարի փաստով Կոտայքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:  

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր