Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը       Բաքուն հայտարարել է 4 գյուղերի հանձնման, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին    

28 փետ 2024 12:17

Տեսանյութ.Փաշինյանն ինչ-որ պղտոր խաղ է խաղում.Ցանկանալով խորամանկել բոլորին ստամբուլյան շուկայում՝ ի վերջո, Փաշինյանն ինքն իրեն կխորամանկի

Փաշինյանն ինչ-որ պղտոր խաղ է խաղում.Ցանկանալով խորամանկել բոլորին ստամբուլյան շուկայում՝ ի վերջո, Փաշինյանն ինքն իրեն կխորամանկիՌուս քաղաքագետ Ալեքսեյ Մարտինովը Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է Անդրկովկասում հակամարտության նոր էսկալացիայի հավանականությունը Թուրքիայի հայտարարությունների ֆոնին:

Փորձագետի կարծիքով՝ Թուրքիան քաղաքական ճնշում է գործադրում Նիկոլ Փաշինյանի վրա։

«Ես չեմ կարծում, որ խոսքը պատերազմի էսկալացիայի մասին է, կարծում եմ, որ խոսքը Փաշինյանի նկատմամբ Թուրքիայի քաղաքական ճնշման, նրա երկակի դիրքորոշման մասին է։ Ամենայն հավանականությամբ, էսկալացիա այլևս չի լինի։ Այլ բան է, որ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի համար լղոզված դիրքորոշում ունի։ Մի կողմից նա սիրախաղ է անում եվրոպացի քաղաքական գործիչների հետ, մյուս կողմից մենք տեսնում ենք նրա բավականին կտրուկ հակառուսական հարձակումներն ու հայտարարությունները։ Մեկ պայմանավորվում է, մեկ չի պայմանավորվում, մեկ խաղաղության պայմանագիր է ստորագրում, քննարկում է, մեկ արդեն չի քննարկում։ Եվ ինձ թվում է, որ այստեղ է հիմնական խնդիրը։ Այստեղից էլ գալիս են բոլոր այդ թուրքական հայտարարությունները՝ Փաշինյանին ճնշելու ցանկությամբ, որպեսզի նա վերջապես ինչ-որ դիրքորոշում ընդունի։

Բայց ես չեմ կարծում, որ հնարավոր է էսկալացիա։ Չնայած, իհարկե, կան բավականաչափ արտաքին քաղաքական ուժեր, որոնք չեն անտեսում Անդրկովկասում հակամարտության շարունակման հնարավորությունը։ Ռուսաստանը դրանում շահագրգռված չէ, այդ մասին բազմիցս խոսվել է։ Եվ Ռուսաստանի դիրքորոշումը հայտնի է՝ դա Անդրկովկասում կայուն խաղաղության հաստատումն է»,-նշել է Մարտինովը։

Փորձագետի խոսքով՝ ռուսական ռազմական ներկայությունը ապահովում է Հայաստանի հնարավոր անվտանգությունը։

«Փաշինյանն ինչ-որ պղտոր խաղ է խաղում։ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության վերաբերյալ հայտարարությունները, մեղմ ասած, ոչ բարեկամական են։ Բացի այդ, որոշ գործիչներ նրա շուրջ դիսկուրս են բարձրացնում Գյումրիում ռուսական ռազմաբազայի տեղակայման նպատակահարմարության վերաբերյալ։ Չնայած ես բացարձակապես չեմ կասկածում, որ ռուսական ռազմական ներկայությունը, որն ապահովում է ռուսական շահերը Անդրկովկասում, ապահովում է նրանց հնարավոր անվտանգությունը»,-ընդգծեց նա։

Քաղաքագետը եզրափակելով խոսքը, նշեց․ «Ցանկանալով խորամանկել բոլորին ստամբուլյան շուկայում՝ ի վերջո, Փաշինյանն ինքն իրեն կխորամանկի»։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր