Հայաստանում արձանագրվել է Արևմտյան Նեղոսի տենդ հիվանդության դեպք          Մարդիկ Հայաստանում հիմա 50 տոկոսով ավելի լավ են ապրում, սա չի նշանակում, որ մարդիկ գոհ են իրենց ապրած կյանքից       Արտաշատ-Երևան ավտոճանապարահին ավտոմեքենա է այրվել    

01 մար 2024 16:21

Հայաստանը պատրաստ է Թուրքիայի հետ հարաբերությունների ամբողջական կարգավորմանը և սահմանների բացմանը հենց այսօր

Հայաստանը պատրաստ է Թուրքիայի հետ հարաբերությունների ամբողջական կարգավորմանը և սահմանների բացմանը հենց այսօրՀայաստանն ու Թուրքիան հարաբերությունների կարգավորման գործընթացում են։ Այս մասին Անթալիայի դիվանագիտական ֆորումի ընթացքում հայտարարել է ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։

Գաղտնիք չէ, որ Հայաստանի ու Թուրքիայի հարաբերություններում պատմական խորը համատեքստ կա, բայց Հայաստանը պատրաստ է Թուրքիայի հետ հարաբերությունների ամբողջական կարգավորմանը և սահմանների բացմանը հենց այս պահին, այսօր և վաղը»,- նշեց նա։
Նրա խոսքով՝ եթե Թուրքիայի ներկայացուցիչ Սերդար Քըլըչը համաձայնի՝ կարող են հիմա էլ այդ մասին հայտարարել և ֆորումը դարձնել պատմական։

Ռուբինյանը նշել է՝ չի տեսնում պատճառ, որ Հայաստանի ու Թուրքիայի միջև սահմանը պետք է փակ լինի։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր