Սրանք այնքան փնթի ու անմեղսունակ են, որ անգամ կեղծելը նորմալ չեն կարողանում          Ի՞նչ կբերի Հրե ձիու տարին կենդանակերպի նշաններին, Արևելյան աստղագուշակ 2026 թվականի համար       Դեկտեմբերի 22-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

01 մար 2024 19:27

Ռոսսելխոզնադզորը խախտումներ է հայտնաբերել նաև Հայաստանից ներմուծված ձկնկիթում

Ռոսսելխոզնադզորը խախտումներ է հայտնաբերել նաև Հայաստանից ներմուծված ձկնկիթումՌոսսելխոզնադզորը խախտումներ է հայտնաբերել Հայաստանից մատակարարված ձկնկիթում։ Այս մասին տեղեկացնում է գերատեսչության մամուլի ծառայությունը։

Ըստ այդմ, ժամանակավորապես սահմանափակվել են «Մաքս Ֆիշ» ընկերության ծիածանափայլ իշխանի կարմիր հատիկավոր ձկնկիթի և ծիածանափայլ իշխանի կարմիր սառեցված ձկնկիթի մատակարարումները:

Ըստ գերատեսչության՝ դրանցում հայտնաբերվել են աղիքային ցուպիկի խմբի մանրէներ։

Ավելի վաղ «Ջերմուկ» հանքային ջրի հետ կապված աղմուկ եղավ, երբ տեղեկություններ տարածվեցին, որ հանքային ջրի օգտագործումից ՌԴ քաղաքացի է մահացել՝ ստանալով կորակրափողի այրվածք։ Ռուսական կողմից հայտնել էին, թե «Ջերմուկ» հանքային ջրի շշում քացախ է եղել, որի հետևանքով արգելվեց ապրանքի ներմուծումը, միաժամանակ շրջանառությունից հանվեցին ապրանքի մի քանի խմբաքանակներ։ Հայաստանի ՍԱՏՄ-ն այս խնդրի շուրջ հայտարարություն տարածեց, որ արտադրական պրոցեսն ավտոմատացված է ու բացառվում է այդ ըթնացքում քացախի հայտնվելը շշում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր