Դոլարն արժևորվում է.Տարադրամի փոխարժեքները մայիսի 9-ի համար          Ասել են` «կայֆավատ լինել պետք չի»․ հոգու խորքում վստահ են, որ անզգույշ մի կայծից խոշոր հրդեհ է բռնկվելու.«Հրապարակ»       Ինչպե՞ս փչացնել այսօրվա հավաքը. Փաշինյանը հանձնարարել է լուծումներ գտնել. «Ժողովուրդ»    

02 մար 2024 12:24

Արտակարգ դեպք՝ Երևանում․ 42 երթուղու ավտոբուսը որում եղել են մոտ 30-ից ավելի ուղևոր, ինքնաբերաբար առաջ է ընթացել, կոտրել 2 ծառ ու հայտնվել «գազոնում»

Արտակարգ դեպք՝ Երևանում․ 42 երթուղու ավտոբուսը որում եղել են մոտ 30-ից ավելի ուղևոր, ինքնաբերաբար առաջ է ընթացել, կոտրել 2 ծառ ու հայտնվել «գազոնում»Երեկ՝ մարտի 1-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 20։50-ի սահմաններում Երևանի բնակիչ 70-ամյա Համբարձում Ախրաբյանը Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված «Hyundai» մակնիշի թիվ 42 երթուղին սպասարկող ավտոբոսը Դավիթ Բեկի փողոցում կայանել է և իջել ավտոմեքենայից։

Shamshyan.com-ի տեղեկություններով, վարորդը ժողովրդի լեզվով ասած «ռուչնոյը» չի քաշել, ինչի պատճառով էլ ավտոբուսը, որում եղել է մոտ 30-ից ավելի ուղևոր մոտ 150 մետր ինքնաբերաբար առաջ է ընթացել և բախվել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի դիմացի բազալտե եզրաքարերին և հայտնվել կանաչ գազոնում՝ կոտրելով 2 ծառ։

Բարեբախտաբար տուժածներ չկան։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի ավագ պարեկներ Ռոբերտ Եղիազարյանն ու Դավիթ Մովսիսյանը։

Դեպքի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։

Դեպքի վայր են ժամանել նաև շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը, ովքեր տեղում օգնություն են ցուցաբերել ուղևորներից մի քանիսին, սակայն վերջիններս հրաժարվել են հիվանդանոց մեկնելուց։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր