Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել հուլիսի 1-ի համար          Փաշինյանը ճնշում է իրավապահներին՝ եկեղեցու դեմ արշավը շարունակելու համար. «Ժողովուրդ»       «Հնարավոր զարգացման երկու սցենար կարող է լինել՝ կա՛մ ՀԷՑ-ի սնանկացում և էներգետիկ ճգնաժամ, կա՛մ սակագների էական բարձրացում». «Փաստ»    

04 մար 2024 15:21

Մարտի 8-ին հասարակական տրանսպորտով երթևեկությունը՝ կանանց համար կլինի անվճար.Ավինյան

Մարտի 8-ին հասարակական տրանսպորտով երթևեկությունը՝ կանանց համար կլինի անվճար.ԱվինյանԱյս տարի Կանանց միջազգային օրը՝ մարտի 8-ին, առաջին անգամ Երևանում հասարակական տրանսպորով կանանց համար երթևեկությունը կլինի անվճար, նրանցից գումար չի գանձնվելու: Այս մասին այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում հայտարարեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

«Սիրելի կանայք, ուզում եմ տեղեկացնել, որ այս տարի առաջին անգամ մարտի 8-ին հասարակական տրանսպորտով, մասնավորապես՝ Մետրոպոլիտենով, համայնքային MAN, Zhong Tong, Gazel City ավտոբուսներով ու տրոլեյբուսներով երթևեկող կանանցից ու աղջիկներից ուղեվարձի գումար չի գանձվելու», - նշեց Ավինյանը։

Քաղաքապետը նաև հայտնեց, որ պատերազմի մասնակից, զոհված, հաշմանդամություն ձեռք բերած, անհետ կորած, ինչպես նաև Արցախից բռնի տեղահանված ընտանիքների կանանց համայնքը հազարից ավելի տոմս կտրամադրի՝ Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայանալիք «Գայանե» բալետին ներկա գտնվելու համար:

Բացի այդ, համայնքային կառույցներում աշխատող շուրջ 15000 կանանց մշակութային տարատեսակ միջոցառումների տոմսեր կտրամադրվեն:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր