Փետրվարի 6-ին վթարային աշխատանքներով պայմանավորված կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը          Փետրվարի 6-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի    

04 մար 2024 13:57

Չեմ զղջում կայացրածս որոշումների համար եւ պատրաստ չեմ փոխել սկզբունքներս.Պուգաչովան 5 տարվա մեջ առաջին անգամ երգ է թողարկել

Չեմ զղջում կայացրածս որոշումների համար եւ պատրաստ չեմ փոխել սկզբունքներս.Պուգաչովան 5 տարվա մեջ առաջին անգամ երգ է թողարկելԵրգչուհի Ալլա Պուգաչովան հինգ տարվա ընթացքում առաջին անգամ նոր երգ է հրապարակել, որում կոչ է արել մարդկանց չանհանգստանալ իր համար։ Կոմպոզիցիայի մի հատված Instagram-ում հրապարակել է երգիչ Ֆիլիպ Կիրկորովը։

Երգի խոսքերը գրել է ինքը՝ Պուգաչովան, կոմպոզիտոր Կոնստանտին Գուբինի հետ, որը նաեւ երաժշտության հեղինակն է։ Կիրկորովը շնորհակալություն է հայտնել երգչուհուն ստեղծագործության մեջ հնչած սրտառուչ խոսքերի համար։ «Գարունը միշտ քո հոգում է, քո սրտում, քո ստեղծագործության մեջ։ Երգիր, Ալլա։ Ես սիրում եմ քեզ»,-գրել է արտիստը։

Նոր կոմպոզիցիայում Պուգաչովան հորդորում է չանհանգստանալ իր համար։ Նա նշում է, որ չի զղջում իր կայացրած որոշումների համար եւ պատրաստ չէ փոխել իր սկզբունքները, գրում է Lenta.ru-ն: 

Մարտի 1-ին հայտնի դարձավ, որ Պուգաչովան 16 տարվա մեջ առաջին անգամ թողարկել է նոր ալբոմ, որը կոչվում է «P.S.»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր